23 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քննչականում իրավական քաոս է. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Մի կողմից ՄԻԵԴ-ի որոշումը, մյուս կողմից դատական համակարգից մշտական բողոքները թույլ են տալիս միանշանակ պնդել, որ այս ոլորտում իրավիճակ չի փոխվել։

Ինչպես երեւում է, նոր իշխանություններն էլ ջանք չեն գործադրում, որ օր առաջ խնդիրները կարգավորվեն։ Ավելին, արդարադատության համակարգում եղած խնդիրներին` կոռուպցիա, անարդար վճիռներ, գումարվում են նորերը` ոչ պրոֆեսիոնալիզմ եւ իրավական անգրագիտություն։

Ասվածի լավագույն օրինակը ՀՔԾ-ի աշխատանքն է, որից դժգոհ են անգամ քննչականի աշխատակիցները։

Մեր տեղեկություններով` այս ծառայությունում իրավիճակը նախանձելի չէ, նույնիսկ փորձառու քննիչներին վերադասից այնպիսի պահանջ է իջեցվում, որ վերջիններս սկսում են կասկածել իրենց իրավական գիտելիքների վրա։ Հատկապես անհարմար վիճակում են հայտնվել այն մարդիկ, որոնք չեն ցանկանում իրավական խութերով հարուստ գործերին ընթացք տալ ու շարժվել օրվա հրամայականով` ավելի շատ աղմուկ, քան իրավական հիմքեր»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ