Դա ենթադրում է տարածքների զավթում. Օպերայի հարակից տարածքի սրճարանների ներկայացուցիչները Հայկ Մարությանի հետ հանդիպում են պահանջում
Օպերայի հարակից տարածքը սրճարաններից ազատելու Երևանի քաղաքապետարանի որոշումը սրճարանների տնօրեններն ամանորյա տհաճ անակնկալ են համարում: Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց տարածքում գործող «Montale Lounge Cafe»-ի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, ով տեղեկացրեց, որ հենց այս զրույցի պահին իրենք մի քանի սրճարանների ներկայացուցիչների հետ քննարկում էին խնդիրը։ Նրա խոսքով՝ սրճարանների ղեկավարներն այս հարցում միակարծիք են, գտնում են, […]