23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2018

Ովքեր են նորաստեղծ «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիրները /տեսանյութ/

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամներն այսօրվա ասուլիսին հայտարարեցին, որ նոր կուսակցության ստեղծումը նպատակ ունի ձևավորել ժամանակակից ազգային օրակարգ։ Նոր կուսակցությունը պատրաստվում է զբաղեցնել հայաստանյան քաղաքական դաշտի ազգային-առաջադիմական, աջակենտրոն հատվածը։ Կուսակցությունը սկսում է անդամներ հավաքագրելու գործընթացը։ «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամներն են Ավետիք Չալաբյանը, Արա Գասպարյանը, Արա Հակոբյանը, Հայկ Շեկյանը, Իգոր Զարգարյանը, Վարդան Մարաշլյանը։ […]

Ես իմ օգնությունն եմ առաջարկում քաղաքապետին «Սանիթեքի» հետ պայմանագիրը լուծարելու համար /տեսանյութ/

«Պաշտպանված եւ իրազեկ սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ նաեւ քաղաքապետարանի այն հայտարարությանը, որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չեն կարող «Սանիթեքի» հետ պայմանագիրը լուծել. «Քաղաքապետարանը կարող է պայմանագիրը լուծել եւ եթե «Սանիթեքը» մտնի դատարան, ապա անձնական երաշխավորությամբ եմ ասում՝ կպարտվի: Հենց հիմա, ես իմ օգնությունն եմ առաջարկում քաղաքապետին, 15 օրում լուծարել «Սանիթեքի» հետ պայմանագիրը: Այդ […]

Մի հավատացեք ամեն մի հոգու, այլ փորձեցեք

Մի՛ հավատացեք ամեն մի հոգու, այլ փորձեցե՛ք հոգիները, թե արդյոք Աստծուց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են երևան եկել աշխարհում: Եվ մենք սրանո՛վ ենք ճանաչում Աստծու Հոգին. ամեն մի հոգի, որ ընդունում է է Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց է: (Հովհաննես 4:1-2)

Միջազգային խորհրդատուին տրանսպորտի զարգացման ցանցը նախագծելու համար ոչ թե 850 հազար եվրո ենք վճարել, այլ՝ 600 հազար. Բաբկեն Պիպոյան /տեսանյութ/

«Պաշտպանված եւ իրազեկ սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանի՝ առաջին հարցը, որ տվել է միջազգային խորհրդատուին, այն է եղել, թե արդյո՞ք ուղեւորահոսքի կիրառելիություն ունի մշակված ցանցը, իսկ իրեն ասել են, որ ունի: Նրա խոսքով՝ ուղեւորահոսքի հաշվարկն արտացոլում է ճիշտ պատկերը, քանի որ ոչ թե 2014 թվականի տվյալներով է կազմված, այլ՝ 2017-ի, ինչի մասին ինքը եւս միջազգային խորհրդատուից այդ մասին […]

Հայտնի են երեք նոր նախարարությունների անվանումները

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի ու գերծունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագիծը, որով առաջարկում է կրճատել նախարարությունների թիվը՝ դրանք 17-ից հասցնելով 12-ի։ Այսպես, կառավարությունն առաջարկում է նոր կաբինետը կազմել հետևյալ 12 նախարարություններով՝ 1. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2. առողջապահության նախարարություն 3. արդարադատության նախարարություն 4. արտակարգ իրավիճակների նախարարություն 5. […]

Երեւանի քաղաքապետին սխալ են ներկայացնում տրանսպորտի հետ կապված իրավիճակը. Բաբկեն Պիպոյան /տեսանյութ/

Ես ազնվորեն հույս ունեմ, որ Երեւանի քաղաքապետին տրանսպորտի հետ կապված իրավիճակը սխալ են ներկայացնում, քանի որ վստահ չեմ նրանում, որ որոշ պաշտոնյաներ  անգամ չեն սկսել քննարկել տվյալ փաստաթղթերը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պաշտպանված եւ իրազեկ սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ դիմելով մայրաքաղաքի քաղաքապետին: Նրա խոսքով, եթե Երեւանի տրանսպորտային համակարգի բարեփոխումը հետաձգվի, ապա այն արդեն արդիական չի […]

Հանրապետությունում սպասվում են տեղումներ

Հանրապետությունում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 28-ին ամենուրեք՝ ձյուն, 27-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։ Դեկտեմբերի 25-26-ը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ի գիշերը կնվազի 5-7, ցերեկը՝ 8-10 աստիճանով: Երևանում դեկտեմբերի 24-ի ցերեկը հնարավոր է […]

Մարդկանց անգործ թողնելով՝ կառավարությունը վերահաստատեց, որ իր համար կարեւորը հեշտ լուծումներն են. Ա. Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ում համար են պահում կամ կրճատում նախարարությունները Ինչպես խոստացել էի առավոտյան, անդրադառնում եմ նախարարությունների օպտիմալացման բովանդակային մասին (կից նկարներով` նախագիծը) Եվ այսպես` • Կրթության եւ գիտության նախարարության են միացվում մշակույթի եւ սպորտի նախարարությունները։ Հսկայական կառույց է դառնում, որը նույնիսկ մեծ ցանկության դեպքում արդյունավետ չի կարող աշխատել: • Սփյուռքի […]

Երևանում ագռավազգիների անկումը հիվանդության հետևանք չէ

Զանգվածային լրատվամիջոցներում տարբեր կարծիքներ են հնչում անկող թռչունների վերաբերյալ, ինչը հարուցել է մի շարք քաղաքացիների անհանգստությունը: Այս առնչությամբ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Երևանում ագռավների անկումները որևէ կապ չունեն երկրի այլ մարզերում, այդ թվում՝ Շիրակի մարզում արձանագրված ընտանի թռչունների անկումների հետ: Այս դեպքերն իրար հետ կապելը միայն որոշ «փորձագետների» երևակայության արդյունք կարող է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի