23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2018

Առաջին անգամ երկրի ղեկավարը 8 ամսում սեփական ժողովրդին բաժանեց սևերի և սպիտակների. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այսօր վարչապետի պաշտոնակատարը հպարտացել է, թե Սահմանադրության ընդունումից հետո առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվել Սահմանադրական դատարանում: Առաջին անգամվա սիրահարներին ներկայացնում եմ 2018թ. թոփ 10-ը: Եւ ուրեմն • Առաջին անգամ կփակվի Սփյուռքի նախարարությունը, չենք ունենա մշակույթի նախարարություն: • Առաջին անգամ Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: • […]

Բնակարանների գներն աճել են Երևանում և մարզերում

2018 թվականի նոյեմբերին Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի հոկտեմբերի համեմատ աճել են 0.3 %-ով, իսկ 2017 թվականի նոյեմբերի համեմատ՝ 11.1 %-ով : Մարզերի քաղաքներում 2018 թվականի նոյեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի հոկտեմբերի համեմատ աճել են 0.2 %-ով:   ՀՀ […]

Երբ կարող ես վստահ կանգնել Աստծո առաջ

«Ով այս աշխարհի բարիքներից ունենա և տեսնի իր եղբորը մի բանի կարոտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծո սերը ինչպէ՞ս կարող է բնակվել նրա մեջ: Որդյակնե՜ր, խոսքերով և լեզվո՜վ չսիրենք, այլ՝ գործով և ճշմարտությամբ: Եւ հենց դրանո՜վ ճանաչած կլինենք, որ ճշմարտությունից ենք, և Նրա առաջ կանգնելու վստահություն կունենան մեր սրտերը»:  (Ա Հովհաննես 3.14)

Երթևեկելի փողոցներին շատ մոտ ապրելը մեծացնում է սրտի կաթված ստանալու վտանգը

Վերջերս կատարված հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ երթևեկության բարձր աղմուկը մեծացնում է սրտի կաթված ստանալու վտանգը: Հետազոտողները պնդում են, որ աղմուկի ամեն 10%-ի հետ 12%-ով բարձրանում է սրտի կաթված ստանալու հավանականությունը: Նախկինում ևս կատարվել են հետազոտություններ` պարզելու, թե ինչ ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի վրա աղմուկն ու աղտոտվածությունը, սակայն արդյունքները վերջնական չէին: Սակայն ըստ […]

Մայրիկներն այժմ նախընտրում են լացող երեխաներին հանգստացնել սմարթֆոնների օգնությամբ

Տարիներ առաջ երեխաներին կարելի էր հանգստացնել խաղալիքների օգնությամբ, սակայն այժմ` 21-րդ դարում ավելի լավ միջոցներ կան, օրինակ՝ սմարթֆոնները: Յուրաքանչյուր չորրորդ մայրիկը մեր օրերում նախընտրում է երեխային հանգստացնել, նրա ուշադությունը շեղել հեռախոսով կամ սմարթֆոնով: Ըստ Mailonline-ի հաղորդած տվյալների՝ Մեծ Բրիտանիայի մայրիկների 27 տոկոսը իրենց երեխաներին են տրամադրում հեռախոսներ, որոնով սակայն երեխան զբաղվում է ընդամենը 10 րոպե: […]

Ո՞ր մեղքերն են ներվում

Ներվում են այն մեղքերը, որ կատարել ենք, երբ դեռևս չէինք ճանաչում Աստծուն, իսկ համառորեն մեղքի մեջ մնալը դատապարտվում է: Ուրեմն, ի՞նչ պետք է անել: Որոնք են ապաշխարության պտուղները: «Ով որ երկու զգեստ ունի, մեկը թող տա նրան, որ չունի, և ով որ ուտելիք ունի, նույն ձևով թող անի» (Ղուկ., Գ 11): Եվ այդ սովորեցնողը արժանահավատ […]

Ինչու էին տոնածառը տանիքից կախում

Միջնադարյան Եվրոպայում տոնածառը լրիվ ուրիշ կերպով էին զարդարում։ Լյութերից առաջ եւ անգամ նրանից հետո տոնածառը ոչ թե գետնին էր դրվում, այլ հակառակ կողմով կախվում էր տանիքից։ Դրանում ոչ մի գաղտնի իմաստ չկար, բացի դիմակահանդեսի ուրախությունից եւ հումորներից։ Կախված ծառից քաղցրավենիք էին կախում, երբ սենյակ էին մտնում երեխաները, թռնում էին ու պոկում  քաղցրավենիքը։

«Արցախը պետք է միանա Հայաստանին». «Ազգային օրակարգ» կուսակցության տեսլականը՝ Արցախյան հիմնախնդրի մասին /տեսանյութ

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին նոր կուսակցություն հիմնելու պատճառներն ու իրենց տեսլականը: Դիտարկմանը, թե Հայաստանի անվտանգության հետ կապված՝ ինչ խնդիրներ են տեսնում, անվտանգության ոլորտում ի՞նչ է առաջարկում նորաստեղծ կուսակցությունը, Արցախի հարցի լուծումն ինչպե՞ս են պատկերացնում: Ի պատասխան՝  կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանն ասաց, որ կուսակցության հռչակագրում անվտանգության հատվածն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի