23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 27, 2018

Ինչ սպասելիքներ կան Փաշինյան-Պուտին այսօրվա հանդիպումից. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպումը, որից սպասելիքները շատ են: Բայց քանի որ Լուկաշենկո-Պուտին 4 ժամ տևած հանդիպման ընթացքում կողմերը որևէ համաձայնության չեն հանգել, այսօրվա հանդիպումից ևս սպասումները մեծ չեն: «Հանդիպումը կանցնի նորմալ՝ Փաշինյանը չի արել որևէ քայլ, որը կարող էր շարժել Ռուսաստանի մտահոգությունը, ինչպես, ասենք` 2008-ին, երբ Սերժ Սարգսյանն օգոստոսյան բլից-կրիգից […]

Ո՞վ է պատվիրել Դոն Պիպոյի դեմ մահափորձը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո միաժամանակ, սակայն տարբեր քրեական գործերի շրջանակներում կալանավորվեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանն ու գործարար Արթուր Ասատրյանը` դոն Պիպոն: Ասատրյանը, որ կալանավորվեց ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով, որոշ ժամանակ անց ազատ արձակվեց: «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում Ասատրյանը նշել է, թե իրեն մեղավոր չի համարում: Ավելին` նա հիշեցրել է, […]

Մանվել Գրիգորյանը ՀՀԿ-ականներին չի ընդունում.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ակնալճի իր առանձանատանը գտնվող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին տեսակցելու ցանկություն են հայտնում բազմաթիվ հանրապետականներ, սակայն վերջինս նրանց  սկզբունքորեն  չի ընդունում։«Իրեն  չեմ հարցրել՝ ուղղակի տեսել եմ, որ իրենց չի ընդունում»,-ասաց մեր զրուցակիցը։ Իսկ հարցին, թե զանգահարող հանրապետականներն ովքե՞ր են, ասաց՝ «մինչեւ ամենաբարձր»։ Շատերն էլ ոչ թե անձամբ են զանգել, այլ միջնորդավորված, սակայն […]

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը խանդավառված է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը խանդավառված է․ բոլորն անխտիր ստացել են 2-ական աշխատավարձ՝ որպես նախատոնական պարգեւատրում։ Մարությանը խտրականություն չի դրել՝ ստացել են ոչ միայն քաղաքապետի մերձավորները, ինչպես անցյալում էր։ Ի դեպ, դա օրենքի պահանջն է․ «Համայնքային ծառայության մասին» օրենքի համաձայն, յուրաքանչյուր տարի ծառայողական պարտականությունները պատշաճ եւ որակյալ կատարելու համար քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին հատկացվում […]

ԱԺ փոխխոսնակի ընտրության ժամանակ «Իմ քայլը» կքվեարկի ԲՀԿ թեկնածուի օգտին. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ եթե «Բարգավաճ Հայաստանը» եւ «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանի փոխխոսնակի համար թեկնածուներ առաջադրեն, «Իմ քայլը» կքվեարկի ԲՀԿ թեկնածուի օգտին: Որպես ֆորմալ բացատրություն կնշվի, թե դա արվում է, որովհետեւ ԲՀԿ խմբակցությունը թվաքանակով մեծ է ԼՀԿ խմբակցությունից: Այս հիմնավորումը ոչ մի քննադատության չի դիմանում, եթե նկատի ունենանք, որ Սահմանադրությունը նախապատվություն չի տալիս ընդդիմադիր […]

Եթե օրենքները չեն գործում, աշխատում է վենդետան. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը թեև 2018թ.–ին դատական համակարգում արձանագրել է ամենակարևոր փոփոխությունը, այդուհանդերձ, կարծում է, որ այս համակարգում դեռ անելիքներ շատ կան:  «Դատարաններին քաղաքական իշխանության կողմից բացարձակ ազատություն և օրենքներով առաջնորդվելու հնարավորություն տրվեց: Սա ամենակարևոր փոփոխությունն էր, բացառիկ իրավիճակ, ինչպիսին վերջին 20–25 տարիներին չէր եղել: Այդուհանդերձ, ըստ իս, համակարգում էական […]

Փաշինյանը, մի տեսակ, դիլխոր շնորհավորեց լրագրողների Ամանորը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր տարեմուտի ընդունելության էր հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Նա շնորհավորեց ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ եւ հայտարարեց. «Երրորդ հանրապետության պատմության մեջ մամուլը երբեք ավելի ազատ չի եղել, քան է այսօր: Եվ ուզում եմ մեկնաբանել, թե սա ինչ է նշանակում: Սա նշանակում է, որ կառավարությունը չի միջամտում եւ չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված