Նիկոլ Փաշինյանն Արցախի իշխանությունների մասին բարձր պաշտոնյային ոչ հարիր արտահայտություններ արեց. դա մերժելի է. Լարիսա Ալավերդյան /տեսանյութ/
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն անընդունելի է համարում Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ կոշտ դիրքորոշումներով հանդես գալը։ «Բացասական եմ գնահատում այնպիսի արտահայտությունները, երբ պետության բարձրաստիճան անձն այնպես է անդրադառնում, ինչպես անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը Արցախի իշխանությունների մասին՝ կոշտ, բարձր պաշտոնյային ոչ հարիր արտահայտություններով։ Ես դրան բացասական եմ վերաբերվում։ Ինձ համար մերժելի է այդպիսի տոնայնությունը […]