Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը պարզաբանում է տարածել
Այսօր «ժողովուրդ» օրաթերթում հրապարակված՝ «Քոչարյանի կալանավորման գործը նոր քննության են ուղարկո՞ւմ» վերտառությամբ հոդվածում, լրատվամիջոցն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորման որոշումը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից անձեռնմխելիության հիմքով վերացնելու և այս որոշումը Վճռաբեկ դատարան պաշտպանական կողմի բողոքարկելու հարցին: Նշենք, որ ՀՀ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13-ին վերացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության […]