23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 23, 2018

Ո՛չ Աննա Հակոբյանը, ո՛չ որեւէ այլ անձ հայ կանանց անունից լիազորված չէ խաղաղություն աղերսելու. «Երկիր Ծիրանի»

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը բաց նամակ է հղել Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Կարին Մարմսոլերին՝ անդրադանալով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավին: Բաց նամակում ասվում է. «Հարգելի  տիկին Մարմսոլեր, Սույն թվականի նոյեմբերի 21-ին Դուք հանդիպել եք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին  Աննա Հակոբյանին, ում […]

Միջադեպ Հ1-ում Վիգեն Սարգսյան-Պետրոս Ղազարյան ուղիղ եթերից հետո. Հրապարակ

Հանրային հեռուստաընկերությունում չգիտեն, թե ով է փոխարինելու լուրերի ղեկավար Վահագն Թեւոսյանին, որը ՔՊ համամասնական ցուցակով մասնակցում է ընտրություններին, բայց հայտնի չէ՝ կգնա պառլամե՞նտ, թե՞ կնախընտրի վերադառնալ Հանրային։ «Մեկ շաբաթ առաջ մեզ ժողովի կանչեցին, կարծում էինք՝ նոր տնօրենին կներկայացնեն՝ Կառլեն Ասլանյանին, կամ գուցե Պետրոս Ղազարյանին, սակայն պրոդյուսերը՝ Ռուբեն Շահինյանը, ասաց՝ շարունակում ենք նախկին ձեւով աշխատել, մինչեւ […]

Փաշինյանի տրյուկը՝ ԼՂ բանակցությունների շուրջ. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում ղարաբաղյան բանակցությունների մասով բավականին ուշագրավ միտք հնչեցրեց․ ղարաբաղյան բանակցություններից տեղյակ մարդկանց թիվն անչափ սահմանափակ է, պետք է ընդլայնել տեղյակների շրջանակը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ մոտեցումը՝ հարցրինք պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանին։ «Եթե ասվում է՝ բանակցություն, ենթադրվում է գաղտնիություն, նաեւ՝ լիազորվածություն․ բանակցությունները ցայս վարել են ՀՀ […]

Ովքեր են նվիրատվություններ կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Լոս Անջելեսում այս գիշեր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը։ Այս տարի համազգային դրամահավաք-միջոցառման համար ընտրվել է «Արարենք միասին» խորագիրը։ Առայժմ պաշտոնապես չի հրապարակվել, թե վերջնական արդյունքում որքան գումար է հավաքվել համազգային ջանքերով: Հիմնադրամը, սակայն, հրապարակել է, թե ովքեր են կատարել նվիրատվություններ: «Հեռուստամարաթոն 2018»-ի ավարտից 40 րոպե առաջ հայտարարվեց, որ շուրջ 11.5 ժամում […]

Անհրաժեշտ է, որ Ադրբեջանի հողերն արդեն Ադրբեջանին վերադարձվեն, դադարի Հայաստանի օկուպացիան. Թուրքիայի նախագահի խոսնակ

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը «Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններ. Ձևավորել ապագան» խորագրով գիտաժողովի ընթացքում անդրադարձել է արցախյան հիմնախնդրին: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում խնդրի կարգավորման գործում ՌԴ-ն մեծ դեր ունի: Քալընը  կրկնել է Թուրքիայի կողմից շահարկվող տեսակետը, որ 1992թ հիմնված Մինսկի Խումբը մինչև այժմ չի կարողացել իրենից ակնկալվող արդյունքը տալ, ինչի պատճառով էլ  հիմնախնդիրը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված