27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանի տրյուկը՝ ԼՂ բանակցությունների շուրջ. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում ղարաբաղյան բանակցությունների մասով բավականին ուշագրավ միտք հնչեցրեց․ ղարաբաղյան բանակցություններից տեղյակ մարդկանց թիվն անչափ սահմանափակ է, պետք է ընդլայնել տեղյակների շրջանակը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ մոտեցումը՝ հարցրինք պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանին։

«Եթե ասվում է՝ բանակցություն, ենթադրվում է գաղտնիություն, նաեւ՝ լիազորվածություն․ բանակցությունները ցայս վարել են ՀՀ ղեկավարները։ Այս դեպքում հասկանալի չէ, թե ովքեր են լինելու այդ լայն շրջանակում, այդ մասին չասվեց։ Ինձ համար շատ կարեւոր է, թե ովքեր են լինելու, եւ որն է լինելու նրանց դերը․ այդ շրջանակը խորհրդատվակա՞ն, գործառնակա՞ն, թե՞ պատասխանատվություն կիսելու համար է ստեղծվում՝ այդ բեռն ինքնուրույն չտանելու համար։ Իսկ դա բեռ է եւ շատ ծանր բեռ։ Բոլոր դեպքերում, կարծում եմ, որ այդ քայլն առաջին հերթին պատասխանատվությունից խուսափելու տարբերակներից մեկն է։ Ինձ մոտ աստիճանաբար խորանում է կարծիքը, որ Փաշինյանը գնալով հասկանում է խնդրի ողջ լրջությունը եւ լիարժեք պատասխանատվություն ստանձնելու փորձությունը, ուստի ապահասցեականացնում է խնդիրը, կամ էլ սա նոր տրյուկ է՝ թող բացատրի, գուցե դրա շուրջ արժե՞ մտածել:

 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ