Մանե Թանդիլյանը «Լուսավոր Հայաստանի» ցուցակում կլինի երկրորդը
Առաջիկա Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» Կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը կլինի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար, ԼՀԿ Կառավարման խորհրդի փոխնախագահ Մանե Թանդիլյանը, տեղեկացնում են կուսակցությունից: Ավելի վաղ «Լուսավոր Հայաստանը» հայտարարել էր, որ ցուցակը գլխավորելու է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ԼՀ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: