05 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2018

Մարտիրոսյանը լինելո՞ւ է Արմեն Սարգսյանի գրասենյակում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կանադայում ՀՀ դեսպան, ՄԻԱԿ ներկայացուցիչ, Քիմ Քարդաշյանին Երեւանում ընթրիքի տարած, արքայազն Չարլզին «մոտիկից» տեսած Լեւոն Մարտիրոսյանին հարցրինք` ինքը լինելո՞ւ է ապագա նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակում` մոտ ապագայում վերադառնալով Հայաստան: «Ես շարունակում եմ շատ ակտիվ աշխատել Կանադայի նման կարեւոր երկրում»,- դիվանագիտորեն ասաց նա: Փաստորեն, դեռ Ձեր մեկ տարին չի լրացել դեսպանի պաշտոնում, […]

«Երկու կողմից էլ պետք է լինեն ցավոտ զիջումներ». «168 ժամ»

«Առանց փոխզիջումների, որին այսօր կողմերը պատրաստ չեն, հակամարտությունը  չի կարող կարգավորվել: Երկու կողմից էլ պետք է լինեն ցավոտ զիջումներ: Այդ մասին բազմիցս եմ խոսել, որ անհնար է կարգավորում, եթե Հայաստանը պատրաստ չէ որոշ շրջաններ հանձնել, իսկ Ադրբեջանը` ճանաչել ԼՂ անկախությունը: ԼՂ-ն ինքնորոշվել է, և հակված չեմ մտածել, որ Լեռնային Ղարաբաղը երբևէ կարող է լինել Ադրբեջանի […]

Նախագահը մասնակցել է Արտավազդ Փելեշյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր երեկոյան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել են ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին: Կինոարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա նվիրումի, ինչպես նաև հայկական մշակույթն աշխարհում արժանավայել ներկայացնելու համար Հանրապետության Նախագահը կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին պարգևատրել է Պատվո շքանշանով: Նախագահ Սարգսյանը […]

Ցեղասպանության մասին Հոլանդիայի խորհրդարանի օրինագծերը մեզ համար առ ոչինչ են. թուրք նախարար

Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը խոսել է Հոլանդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած 2 օրինագծերի մասին։ Ըստ «Dogruhaber» լրատվամիջոցի՝ թուրք նախարարը հայտնել է, որ վերոնշյալ օրինագծերը  ոչ մի դրական ազդեցություն չեն ունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա։ Ավելին, թուրք նախարարի պնդմամբ ՝ օրինագծերն  ավելի են «մեկուսացնելու» Հայաստանին տարածաշրջանում: Ըստ Չելիքի՝ օրինագծերը Թուրքիայի համար առ ոչինչ […]

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 25-ից Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Ղազար Փարպեցու փողոցի նշված հատվածում՝ բացառությամբ Արամի փողոցին հարող վերջնամասի մոտ 50 մետր տեղամասի, երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Թումանյան փողոցից դեպի Արամի փողոց ուղղությամբ:

Ինչպիսի անակնկալ էր պատրաստել Քիմ Քարդաշյանը ամուսնու ծննդյան օրվա համար /ֆոտո/

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել, թե ինչպիսի անակնկալ էր պատրաստել ամուսնու՝ Քանյե Ուեսթի համար նրա ծննդյան օրվա առթիվ։ «Ես զարմացրի Քանյեին նրա ծննդյան օրը Ճապոնիա ուղեւորությամբ։ Նա չպետք է գլխի ընկներ, թե ուր ենք մեկնում։ Երբ իմացավ, անչափ երջանիկ էր»։

Շուկայում կեղծ կարագներ են հայտնվել /տեսանյութ/

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների կողմից հայտնաբերված «Ինտեր Պրուդ» ՍՊԸ արտադրության 200 գրամանոց «բուսասերուցքային կարագ» ներկայացվող ապրանքն ունի փաստաթղթային անհամապատասխանություն` չի համապատասխանում տեխնիակական կանոնակարգի պահանջներին. տրվել է կարգադրագիր առկա խմբաքանակը շուկայից հետ կանչելու համար, իսկ արտադրությունում առկա պիտակների օգտագործումը կասեցվել է: Երեկ և այսօր՝ փետրվարի 23-ին, ծառայությունը շուկայում հայտնաբերել է նաև 1.03 կգ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված