12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2018

Պենդերեցկու սիմֆոնիկ մտածողությունը, ստեղծագործության հնչողությունը շատ յուրահատուկ են. Էդուարդ Թոփչյան

Փետրվարի 13-ին Քշիշտոֆ Պենդերեցկու Ջութակի թիվ 2 «Մետամորֆոզներ» կոնցերտի (մենակատար՝ Մարթա Կովալչեկ) և Հինգերորդ «Կորեական» սիմֆոնիայի ներկայացմամբ մեկնարկեց Պենդերեցկու 85-ամյակին նվիրված փառատոնը։ «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Դիրիժոր Թոփչյանը նշեց, որ Պենդերեցկին 60-ական թվականներին էքսպերիմենտալ, սուպերնոր երաժշտություն էր գրում, սակայն հետագայում վերադարձավ ակադեմիական […]

Դինքի գործով երկու կասկածյալներ ազատ են արձակվել

Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով երկու կասկածյալներ ազատ են արձակվել։ «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Դինքի գործով զբաղվող Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը քննության է առել կասկածյալներ Օքան Շիմշեքի և Վեյսել Շահինի բողոքը։ Վերջիններս կալանքի տակ էին գտնվում, սակայն դատարանը բավարարել է նրանց բողոքը և ազատ արձակել։ Դատական վճռում որպես հիմնավորում […]

Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Լեւոն Տեր-Պետրոսյանին

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանին: Այս առնչությամբ, Փաշինյանն իր Facebook-ի էջում գրել է. «Քիչ առաջ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հղեցի հետեւյալ նամակը․ ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին. Հարգելի պարոն Տեր-Պետրոսյան. Ս/թ փետրվարի 23-ին, ժամը 11-ին ՀՀ ԱԺ […]

«Փաստաբանների գործողությունները չեն բխում արդարադատության շահերից». Ծռերի գործով դատավորը որոշեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվող , «Սասնա ծռերի» գործով դատական  նիստը  հետաձգվեց փաստաբանների գործադուլի պատճառով: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ նման վիճակը այլեւս չի կարող շարունակվել եւ դատարանը միջոցներ կձեռնարկի դատաքննությունը նորմալ հունով անցկացնելու համար: «Փաստաբանների գործողությունները չեն բխում արդարադատության շահերից եւ դրանից ելնելով դատարանը պետք է որոշակի գործողություններ ձեռնարկի, հետագայում […]

Հայաստանը ներկայացված է օրգանական սննդի առաջատար «BIOFACH» ցուցահանդեսում

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի աջակցությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ հայկական 10 արտադրող ընկերություններ փետրվարի 14-17-ը Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում ցուցադրում են իրենց օրգանական ապրանքատեսակները ամենամյա «BIOFACH» օրգանական սննդի միջազգային առաջատար ցուցահանդեսում: Եվս 10-ը մեկնում է որպես այցելու։ Աջակից կառույցների ցանկում են նաև […]

Պետք է պատրաստ լինենք վատագույն սցենարներին. պատերազմի պատրաստ լինելու ահազանգ են հնչեցնում (տեսանյութ)

Ազատամարտիկ, ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանին հետաքրքիր են ոչ թե Ադրբեջանի նախագահի բարբաջանքներն, այլ մեր իշխանության լռությունը: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանն՝ անդրադառնալով «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ Ադրբեջանի ռազմավարական նպատակը Երևանը, Զանգեզուրը վերադարձնելն է։ «Ես դրա տակ տեսնում եմ էլ ավելի մեծ վտանգավորություն, քան զուտ Ալիևի հայտարարությունները: Ինքն այդքան […]

Էրդողանը զգուշացրել է Հունաստանին և Կիպրոսին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Եվրամիության պաշտոնյաների հայտարարություններին, ըստ որոնց՝ Թուրքիան խախտում է Էգեյան ծովում Կիպրոսի ինքնիշխանությունը: Միջանկյալ նշենք, որ բանն նրանում է, որ Թուրքիան փորձում է խոչընդոտել Կիպրոս կղզում հունական կողմի և միջազգային կազմակերպությունների՝ տեղի  նավթի և գազի հորատման և արտահանման աշխատանքներին: Էրդողանը նշելով, որ  իրենք ուշիուշով հետևում են Կիպրոսում և Էգեյան […]

«Ես ուզում եմ երեկվա էն աղջկա ցավը տանեմ, իրա ձեռքերին մեռնեմ».Միայնակ գայլ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր  շարունակվող «Սասնա ծռերի» գործով դատաքննությանը այսօր ևս չէին ներկայացել պայմանագրային պաշտպանները: Հանրային պաշտպաններից բացի եկել էր միայն Հարություն Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ փաստաբանները գործադուլի միջոցով բողոքում են Դատական օրենսգրքի փոփոխության դեմ:  Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը ամբաստանյալներին հարցրեց , թե  ի՞նչ դիրքորոշում ունեն իրենց շահերի պաշտպանների բացակայության մասով: «Սասնա ծռեր»-ի […]

Եղանակը՝ առաջիկա օրերին

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Փետրվարի 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-ի գիշերը, 18-ին շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Փետրվարի 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված