20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 28, 2018

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին՝ ուշ երեկոյան, 2-ի գիշերը և առավոտյան ժամերին, 4-5-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 1-2-ը, 4-5-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: […]

Ինչո՞ւ այդքան կենտրոնացան Արմեն Սարգսանի PR-ի վրա

 Քաղաքագետ Գագիկ Համբարյանը զարմանալի է համարում այն փաստը, որ  Արմեն Սարգսյանի PR-ին  իշխանություններն այսքան շատ ուշադրություն դարձրին։ Այս մասին վերջինս նշեց Henaran.am-ի  հետ զրույցում։ «Մենք շատ լավ գիտենք, որ բարեփոխված Սահմադրությամբ՝ նախագահը ընդամենը ներկայացուցչական ֆունկցիաներ ունի։ Եվ այսքան շատ մեծ PR կազմակերպել….  ինձ համար  դա  ուղղակի զարմանալի էր։ Արմեն Սարգսյանը չլիներ, Պողոս Պողոսյանը լիներ, ոչ […]

Դոլարի փոխարժեքը նվազել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 28-ին, կազմել է 480.81 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.18 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 587.50 դրամ (նվազել է 5.70 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 667.89 դրամ (նվազել է 3.33 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.55 դրամ (նվազել է […]

ԱԺ-ն դատապարտում է

ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ Արձանագրելով, որ 30 տարի առաջ Ադրբեջանի իշխանությունների ծրագրավորած ու կազմակերպած Սումգայիթյան ոճրագործությունը հայ ժողովրդին իր բնօրրանից դուրսմղման ու ոչնչացման ադրբեջանական հետեւողական քաղաքականության եւս մեկ դրսեւորում էր, որը սկիզբ է առել 1918 թվականին Ադրբեջանի հիմնադրմամբ` հատկապես Բաքվում (1918թ.) 30.000 եւ Շուշիում (1920թ.) 20.000 հայերի կյանքեր խլած կոտորածներով, […]

Երեւանում դաժան ծեծի են ենթարկել տրանսգենդերին ու այրել են բնակարանը

Երեւանում փետրվարի 28-ի գիշերը  հարձակում են գործել տրանսգենդերի վրա: «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության իրավաբան Վահե Մանուկյանը դեպքի մասին մանրամասներ է հայտնում: Նրա փոխանցմամբ՝  դեպքը տեղի է ունեցել Մաշտոցի պողոտայում գտնվող նրա տանը: Բռնության ենթարկված անձը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ նա Վերակենդանացման բաժանմունքում է:  Հայտնի է, որ ծեծել են տրանսգենդերին և այրել բնակարանը, […]

Վանում մեկ ամիս որևէ միջոցառում չի անցկացվի

Վանում 30 օր ժամկետով արգելվել է տարաբնույթ միջոցառումների անցկացումը: Վանի նահանգապետարանի կողմից արված հայտարարության մեջ ասվում է, որ նահանգում կարգելվի ցույցերի, քայլերթերի, բողոքի ակցիաների, հիշատակման արարողությունների և առհասարակ ցանկացած հավաքների անցկացումը: Բացառություն են կազմում պետական մարմիների կողմից իրականացվող միջոցառումները: Արգելքը ուժի մեջ կմտնի սույն թվականի փետրվարի 28-ից: Հայտարարության մեջ նշվում է, որ արգելքի կիրառման նպատակը […]

Իմ ակնկալիքը թիմից հստակ է. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման, սոցիալական ապահովության, բնապահպանության վարչությունների պետերի, ինչպես նաև «Երքաղլույս» և «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ի ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև վերոնշյալ ոլորտները համակարգող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:  Վարչությունների պետերն ու ընկերությունների ղեկավարները հաշվետվությունների ձևով քաղաքապետին ներկայացրել են 2017թ. կատարած […]

Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերը սերունդներ են դաստիարակել.վարչապետ

 Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական ուղերձ է  հղել անվանի ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ  Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է. «Ցավով տեղակացա անվանի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի մահվան մասին:  Ալբերտ Մկրտչյանն այն եզակի պրոֆեսիոնալներից էր, ով իր ողջ կյանքը նվիրելով կինոարվեստին՝ ստեղծել է այնպիսի անմոռանալի ֆիլմներ, որոնք ոչ միայն սիրվել են ժողովրդի կողմից, այլ որոնց միջոցով սերունդներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի