28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2018

Ուրալում բացառիկ զմրուխտ է հայտնաբերվել

Ուրալում՝ ռուսական «Ռոստեխ» ընկերությանը պատկանող «Մալիշևսկի» հանքավայրում, հայտնաբերվել է բացառիկ՝ 1.6 կգ քաշով զմրուխտ, հայտնում է «Екатеринбург Онлайн»-ը։ Քարի արժեքը գնահատվել է 4 մլն ռուբլի: Զմրուխտը բաց կանաչ է ու կիսաթափանցիկ: Նման տեսակի քարեր տասնյակ տարիները մեկ են հայտնաբերվում։ Նշվում է, որ քարը հայտնաբերած հանքափորները 250.000 ռուբլի պարգևավճար են ստացել:

Մահացել է ռեժիսոր Մարիա Սահակյանը

37 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր Մարիա Սահակյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կինոքննադատ Անդրեյ Պլախովը։ Սահակյանը ծնվել է Երևանում 1980 թվականին։ Նա տառապում էր քաղցկեղով։ Մ. Սահակյանը հինգ երեխա ունի, նրանք հիմա ԱՄՆ-ում են։ Ամուսինը հայկական ծագումով ամերիկացի է։ Ռեժիսորը նկարահանել է «Հրաժեշտ», «Սխտոր, սոխ, պղպեղ», «Ես չեմ» ու այլ ֆիլմեր։

ՀՀԿ-ը հանդիպում է Արմեն Սարգսյանի հետ

Հայաստանի հանրապետական կուսակցությունն այսօր հանդիպում է նախագահի իրենց առաջարկած թեկնածու Արմեն Սարգսյանի հետ: Վերջինս արդեն ժամանել է կուսակցության կենտրոնական գրասենյակ: Henaran.am-ի թղթակիցը տեղից հաղորդում է, որ քիչ անց կմեկնարկի հանդիպումը:

«Գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցությունը պետք է օրենքով կարգավորվի»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծն այսօր խորհրդարանի տարածքային հանձնաժողովում դրվեց քննարկման: Նախագծի հիմնական զեկուցող, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը նշեց՝ օրենքի նպատակն է սահմանել գյուղատնտեսության պետական աջակցության հիմնական սկզբունքները, ուղղությունները։ «Առաջարկվում է գյուղացիական տնտեսություններին ֆինանսական աջակցությունը, այն է՝ փոխհատուցումը բնական աղետների կամ համաճարակների հետևանքով բերքի կորստի, գյուղատնտեսական կենդանիների անկման դեպքում […]

Հափշտակության գործով հետախուզման մեջ գտնվողը հայտնաբերվել է մահացած

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում ՝ պարզելու 48-ամյա տղամարդու մահվան հանգամանքները: 2018թ. հունվարի 28-ին՝ ժամը 13:35-ի սահմաններում, ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի թիվ 2-րդ գերեզմանատանն առկա է տղամարդու դիակ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դիակի զննությամբ բռնության […]

Աֆրինի ռազմական օպերացիա. պաշտոնական և ոչ պաշտոնական թվեր

Անգլիայում գործող «Սիրիայի մարդու իրավունքների աստղադիտարան» իրավապաշտպան կազմակերպության տվյալների համաձայն՝ Աֆրինում ռազմական գործողությունների 9 օրվա ընթացքում զոհվել է 42 արաբ, հայ և քուրդ։ Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝  նրանցից 12-ը երեխաներ են, 7-ը քաղաքացիական կանայք։ «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության շրջանակներում «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ն (SDG), «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերը» (YPG) մարտնչում են Թուրքիայի զինված ուժերի […]

Դավիթ Հարությունյանը ներկայացրել է ՔԿ վարչության նորանշանակ պետին

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցներին է ներկայացրել  Քրեակատարողական վարչության պետի պաշտոնում ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակված Ռաֆայել Հովհաննիսյանին: Նախարարը շնորհավորել է Ռաֆայել Հովհաննիսյանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ բարձր է գնահատում վերջինիս մասնագիտական փորձը քրեակատարողական համակարգում, ինչը, վստահաբար, նպաստելու է ոլորտի առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների արդյունավետ և շուտափույթ լուծմանը: Նախարար […]

1000 դրամների մասին օրենքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել. ՀՔԱՎ

2017 թ. հոկտեմբերի 27-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարումների դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների հայցը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները դատարան են դիմել 2017 թ. մարտի 21-ին: Հայցադիմումով հիմնավորումներ են ներկայացրել այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի […]

Նախազգուշական գործադուլ Սյունիքի մարզում

Սյունիքի մարզի փաստաբաններս նույնպես միանում ենք մեր գործընկերների հայտարարությանը և պահանջում ենք ՀՀ դատական օրենսգրքի նախագծից հանել փաստաբաններին տուգանելու իրավակարգավորումը: Որպես նախազգուշական քայլ, մենք նույնպես մեկ օրյա բողոքի ակցիա ենք իրականացնելու՝ այդ օրը հրաժարվելով Սյունիքի մարզում պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց: Մեր պայքարի շահառունները մեր վստահորդներն են: Բողոքի ակցիան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի