Իրան-Ադրբեջան երկաթգծի կառուցումը ձեռնտու չէ
Իրանական հեղինակավոր լրատվական գործակալություններից մեկը Ադրբեջանին կապվելու նպատակով կառուցվող Ղազվին-Ռաշթ-Ասթարա երկաթգծի շահութաբերության վերաբերյալ հրապարակել է փորձագիտական մի ուշագրավ գնահատական, ըստ որի՝ այս երկաթգծի համար Իրանի բյուջեից միլիարդավոր թումանների հատկացումն անարդյունավետ է, քանի որ նույնիսկ եթե Ադրբեջանն էլ մասնակցություն ունենա, ապա միևնույնն է, այս նախագծի շահագործումը շահութաբեր չի լինի: Այդ համատեքստում, երկաթուղու հարցերով իրանցի փորձագետ Լաջևարդին, […]