Ինչ էլ որ գա քո գլխին
Որդյա՛կ, եթե նվիրվում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձությունների պատրաստիր։ Ուղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր եւ շփոթության մի՛ մատնվիր աղետների ժամանակ։ Փարվի՛ր Տիրոջը եւ մի՛ հեռացիր, որպեսզի հետագայում բարձրանաս։ Ինչ էլ որ գա քո գլխին, ընդունի՛ր հոժարությամբ եւ հաճախադեպ տառապանքների ժամանակ համբերատա՛ր եղիր։ Ոսկին փորձվում է կրակի մէջ, իսկ մարդը՝ տառապանքների բովում։ Սիրաք 2:1-5