Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի նավթի WTI տեսակի մարտի ֆյուչերսներն աճել են 0.46%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 52.58 դոլարի: Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ապրիլի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, աճել են 0.49%-ով եւ հասել 55.39 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: