25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 21, 2017

Անհիմն արգելքներ

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Սասնա ծռեր խմբի անդամներ Վարդան Գերավետյանի, Արամ Հակոբյանի և Գագիկ Եղիազարյանի տեսակցությունների վրա դրված արգելանքը վերացնելու գործով բողոքը։ Պաշտպան Դավիթ Գյուրջյանը նշել է , որ արդեն յոթ ամիս է՝ սահմանափակումներ են կիրառվում, բայց Գագիկ Եղիազարյանի գործով նախաքննությունն ավարտվել է, ուստի արգելքն անհիմն է։  

«Տա Աստված` այնպես անենք, որ Լ. Տեր-Պետրոսյանն իր կենդանության օրոք նստի մեղադրյալի աթոռին»

«Ես ոչ մի ընդհանրություն չունեմ ՀԱԿ-ի հետ»,-այսօր «Ազատության» ռադիոկայանում ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, անկուսակցական Զարուհի Փոստանջյանյանն` ի պատասխան հարցին, թե ինչն է խանգարում իրեն համագործակցել ՀԱԿ-ի հետ: Հիշեցնենք` երեկ Զ. Փոստանջյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Ժառանգությունից»: Պատճառն այն է, որ նա դեմ էր, որ «Ժառանգությունը» որևէ դաշինքի կազմում մասնակցի ընտրություններին: […]

ԼՂՀ ՊԲ-ն հերքում է. հովիվների ուղղությամբ կրակ չի արձակվել

Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր երեկ գիշեր ղարաբաղյան ուժերը կրակահերթեր են արձակել Ակնայի շրջանի Այաղ Քերվենդ գյուղի հովիվների ուղղությամբ, հերթական ապատեղեկատվություն է: ՊԲ առաջապահ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում: Ավելին՝ ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ […]

«Լեզուն անցողիկ հպարտություն չէ»

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Մայրենի լեզվի օրվա առթիվ.  «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Մայրենի լեզվի օրվա առթիվ: Դարերի ու փորձությունների միջով միմյանց ենք փոխանցել մայրենի լեզվի լույսը, լույս, որը չկարողացան հանգցնել ոչ միայն պատերազմները, այլեւ առայսօր էլ սեփական լեզուն ու գիրը չունեցող եւ փոխարենն ուրիշից գողացածն օգտագործող ոմանց բռնությունները: Այն նպատակաուղղված ոտնձգությունները, որոնք […]

Կարծում եմ` Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում էր, որ նման որոշում լիներ. Զ. Փոստանջյան

«Անմասն չեմ մնալու ոչ մի քաղաքական գործընթացից, բայց այս պահին չունեմ հստակ որևէ պատասխան, թե ինչ ձևաչափով կմասնակցեմ»,-այսօր «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն, ով երեկ լքել է կուսակցությունը: Նա նշեց, որ իր ապագա քաղաքական գործունեության շարունակության մասին հանրությունը տեղեկացված կլինի: Իր որոշման վերաբերյալ Զ. Փոստանջյանը շեշտեց. «Շատ դժվար […]

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ընտրությունների նախնական ցուցակները

Ոստիկանության հայտարարությունը Ցուցակները փակցված են ընտրական տեղամասերում: Դրանք տեղադրվել են նաև ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ ( http://www.police.am/Cucakner/ ) Ընտրողների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում՝ դիմողի անձին չվերաբերող) մինչև 2017 թ. մարտի 23-ը դրանք վերացնելու համար կարող եք դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն: Լիազոր մարմինը […]

Մեկ օրում բացահայտվել է գողության 14, մարմնական վնասվածքի 16 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 20-ից 21-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 16-ը: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 3 դեպք: Բացահայտվել է գողության 13, խարդախության 4 եւ հարկերից խուսափելու 3 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետեւանքով […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

Փետրվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թարեք Մաաթիին: Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը եւ Եգիպտոսն ունեն պատմական ընդհանրություններ եւ ժողովուրդների միջեւ վաղուց ձեւավորված բարեկամական ավանդույթներ: ԱԺ նախագահի խոսքով՝ մեր երկիրը մշտապես շարունակելու է արդյունավետ համագործակցությունը Եգիպտոսի հետ […]

Առաջիկա օրերին կզգանք գարնան շունչը

Հանրապետության տարածքում փետրվարի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, իսկ 23-25-ը կբարձրանա 10-15 աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը բարձրադիր գոտիներում կդիտվի -13-15, ցածրադիր գոտիներում՝ -20-22, ցերեկը՝ -3-5 աստիճան ցուրտ: Ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը` -22-27, ցերեկը` -3-8, Կոտայքում՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի