«Այդ պարտությունը մեզ ավելի ուժեղ կդարձնի»
![](https://henaran.am/wp-content/uploads/2017/01/12717377_1747690575449907_4106860436421668997_n_1-300x177.jpg)
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը համոզված է՝ Իսպանիայի առաջնության 18-րդ մրցափուլում «Սեւիլիայից» կրած պարտությունն օգտակար կլինի Արքայական ակումբի համար: «Այս պարտությունը մեզ կդարձնի ավելի ուժեղ»,- խաղից հետո լրագրողների հետ զրույցում ասել է մարզիչը: Հիշեցնենք, որ «Ռեալը» բոլոր մրցաշարերում չէր պարտվել նախորդ 40 խաղերում՝ սահմանելով անպարտելի շարքի ռեկորդ իսպանական ակումբների շրջանում: