05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2017

Որոշ ավտոճանապարհներին մառախուղ և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի Երևան – Գառնի, Արզնի – Նոր Գեղի ճանապարհահատվածներում  և Վարդենյաց  լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Արմավիրի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց […]

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Սույն թվականի հունվարի 20-ին, տեղական ժամանակով ժամը 17.52-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13.52-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.700 և արևելյան երկայնության 42.930 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան, Ախալցխա քաղաքից 8 կմ դեպի հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:

Ադրբեջանի զինուժի կրակոցից 21-ամյա զինծառայող է զոհվել

Հունվարի 22-ին եւ լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 430 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ շփման գծի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը առավել ինտենսիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից (92 կրակոց), ինչպես նաեւ […]

Ռուսաստանում միկրոավտոբուս է վթարվել․ տուժածները Հայաստանի քաղաքացիներ են

Հունվարի 22-ին, ժամը 14.27-ին ՌԴ ԱԻՆ հարավային մարզային կենտրոնի ՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.55-ին Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Պավլովի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ: Mercedes-Benz մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով (պատկանում է ՀՀ քաղաքացի՝ 1985 թ. ծնված Վանուշ Սահակյանին) միկրոավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով 7 ՀՀ քաղաքացի հոսպիտալացվել են Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոց. […]

«Հիմնական մրցակցությունն ընթանալու է «Ծառուկյան դաշինքի» ու ՀՀԿ- ի միջև»

«Ժամանակը ցույց կտա, թե Ծառուկյանի վերադարձով մեր քաղաքականության մեջ ինչ կփոխվի», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը՝ ընդգծելով՝Ծառուկյանի մրցակցությունն ընտրություններին՝ կապահովի  արժանի մրցակցություն ՀՀԿ-ի հետ: «Բնական է, որ հիմնական մրցակցությունն ընթանալու է «Ծառուկյան դաշինքի» ու ՀՀԿ- ի միջև» – նշեց Վահան Բաբայանը:

Որտեղ եւ ինչ պայմաններում այսուհետ կապրի Օբամաների ընտանիքը /ֆոտո/

Նախօրեին ԱՄՆ արդեն նախկին նախագահ Բարաք Օբաման կնոջ եւ դուստրերի հետ լքեց Սպիտակ տունը, որտեղ ապրում էին 8 տարի։ Այժմ նրանք կապրեն Վաշինգտոնի էլիտար թաղամասերից մեկում՝ Կալորամում, 5,3 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը։ Առանձնատունը կառուցվել է 1928 թվականին, այն 716 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում։ Առանձնատանը կա 9 ննջասենյակ, 9 սանհանգույց, մեծ հյուրասենյակ, խոհանոց եւ այլ […]

Թրամփի գալով ամենաշատը տուժելու է Գերմանիան

Թրամփի գալով ամենաշատը տուժելու է Գերմանիան, որի ուսերին է մնալու Եվրոպայի ողջ պրոբլեմները, հատկապես Ֆիոնի նախագահ դառնալուց հետո Ֆրանսիայի ինքնամեկուսացման փորձերից հետո: Պատահական չէր Թրամփի մեղադրանքը՝ ուղղված Մերկելին` գնա քո «սխալների» տակից դուրս արի ինքնուրույն: Պատահական չէր Բայդենի այցը Ուկրաինա ու Վրաստան, որտեղ տեղեկացրեց, որ Թրամփի հետ հույսեր չկապեք ու մտածեք ձեր ապագայի մասին: Թուրքիան […]

«Ես անում եմ այն, ինչը պարտադրում է ինձ օրենքը». Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն  Ասլանյանն ասոիլիսի ընթացքում անդրադարձավ նաև հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրությանը՝ նշելով, որ ընտրությունն անցել է օրենքով սահմանված կարգով, և ավագանիներն ընտրությունն իրականացրել են առաջնորդվելով ինրենց խղճով: «Սա նորմալ երևույթ է դեմոկրատական երկրների համար: Ի վերջո մենք չենք կարող անընդհատ ընտրական պրցեսի մեջ լինել, Վանաձորը լուծելու շատ խնդիրներ ունի»,-հայտարարեց Մ. Ասլանյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի