01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 25, 2017

Կոնֆլիկտների հետ կապված խնդիրները ԵԽԽՎ-ում չեն լուծվում. Հ. Նաղդալյան

ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգային գլխավոր թեմաները առնչվել են  մամուլի ազատությանը և լրագրողների պաշտպանվածության խնդիրներին, որոնք հիմնականում ներկայացվել են  քննադատական երանգներով՝ ուղղված բազմաթիվ երկրների, մինչդեռ Հայաստանի հասցեին որևէ կշտամբանք, քննադատություն ներկայացվող զեկույցներում չի հնչել: Այս մասին,, Իրատես դե ֆակտոյին,, տված հարցազրույցում տեղեկացրել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ նշելով. «Համատարած քննադատություն է Թուրքիայի, Ադրբեջանի, ՌԴ-ի […]

Ամենօրյա աշխատանքներ` Երևանի արտաքին լուսավորության ցանցում

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հունվարի  16-20-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 439 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են […]

Կայացրել եմ իմ կյանքի կարևոր և դժվար որոշումներից մեկը․ դադարեցնում եմ իմ անդամակցությունը ՀՀԿ-ին․ Հովիկ Աբրահամյան

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել․ «Սիրելի հայրենակիցներ, Ես կայացրել եմ իմ կյանքի կարևոր և դժվար որոշումներից մեկը և հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Երկար եմ մտածել այս որոշումը կայացնելիս: Անկեղծ ասեմ՝ հեշտ որոշում չէր ինձ համար, քանի որ կուսակցությանը նվիրել եմ իմ կյանքի մի էական […]

ԼՂ կառավարության տարեսկզբյան նիստը տեղի է ունեցել Բակո Սահակյանի նախագահությամբ

Հունվարի 25-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության 2017թ. առաջին նիստը՝ ԲակոՍահակյանի նախագահությամբ: Նիստում գործադիր մարմնի  հավանությանն են արժանացել ԱՀ կառավարության 2017թ. գործունեությանմիջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: Այն կազմվել է ղեկավարվելով ԼՂՀ  նախագահի 2007 թվականիդեկտեմբերի 12-ի թիվ 40 հրամանագրով, կառավարության և նրան ենթակա գործադիր մարմիններիգործունեության կազմակերպման կարգի դրույթներով, պետական կառավարման մարմիններիառաջարկությունների հիման վրա և ուղղված […]

Մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին` անզգուշությամբ զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի՝ հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին: Նախնական քննության տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող […]

Ամենակարևորը մարտունակ բանակ ունենալն է. ԱՍԱԼԱ-ի Վազգենը մտահոգ է/տեսանյութ/

«Մենք միշտ էլ բանակ ունեցել ենք, պաշտոնական 25 ամյակն է, բայց մենք միշտ հայրենիքի զինվորներ ունեցել ենք»,-այսօր՝ հունվարի 25-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նկատեց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Վան » գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը: Սիսլյանը մտահոգ է, քանի որ այսօր հայ զինվորը մի շարք խնդիրների առաջ է կանգնում: «Ամենակարևորը մարտունակ բանակ ունենալն է»,-ընդգծեց Վազգեն Սիսլյանը: […]

Վարչապետը այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի /ֆոտո/

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին, ապա այցելել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի: Գովաբանական աղոթքից հետո, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ողջույնի և օրհնության խոսք է ուղղել վարչապետ Կարապետյանին […]

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  25-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց  լեռնանցքը դժվարանցանելի է: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի