14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 19, 2017

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բաղրամյանի, Ստեփանավանի, Դիլիջանի և Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է: Աբովյանի տարածաշրջանի Երևան – Գառնի  ճանապարհին և Վարդենյաց  լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:

Գեներալ Մանվելը` Սեյրան Օհանյանին. Ժամանակ

Թերթին հասած տեղեկու­թյուններով առաջիկայում չի բացառվում, որ ԵԿՄ-Ն քննարկի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ԵԿՄ-ից հեռացնելու հարցը: ԵԿՄ ղեկավա­րությունը ի դեմս գեներալ Մանվել Գրիգորյանի, համա­րում է, որ իրենց շարքերում չի կարող լինել մեկը, ով կա­րող է դեմ գնալ իշխանություններին` անձամբ Սերժ Սարգսյանին, կամ խոսել, քննադատել իշխանություն­ներին հակառակ ճամբարից: Օրերս Աժ ՀՀԿ պատգամա­վոր, ԵԿՄ փոխնախագահ Սեյրան […]

Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի թավշյա հեղափոխությունը. Հրապարակ

Մենք կրկին դեգերում ենք 3 նախագահների եռանկյունում: 2017-ի ընտրություններին թեեւ տարբեր քաղաքական ուժեր են մասնակցե­լու, սակայն գործընթացները մեծ հաշվով կրկին ուղղորդվում են 3 «տիկնիկավարների» կողմից: Թե նրանցից որ մեկն ավելի հմուտ կգտնվի, ավելի բազմաքայլ կոմբի­նացիաներ կմտածի, ավելի զգուշո­րեն կշարժի քաղաքական դաշտի ֆիգուրները, նա էլ կլինի շահողը: Նրանք, անշուշտ, տարբեր ձեռագիր ունեն` եթե առաջին ու երրորդ […]

Դի է հայտնաբերվել

Հունվարի 18-ին, ժամը 15.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դ. Մալյան փողոցի նրբանցքի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Բնակարանում հայտնաբերվել է 1944 թ. ծնված Ռ. Մ.-ի դին:

Երբ է Աստված ներում

Ձեր Հայրը գիտի, թե ձեզ ինչ է պետք դեռ Իրենից չխնդրած: Մատթեոս 6:8 Եթե խոստովանեք ձեր մեղքերը, Նա հավատարիմ ու արդար է` մեր մեղքերը մեզ ներելու եւ մեզ բոլոր անիրավույուններից մաքրելու համար: 1Հովհաննես 1:9 Ով է Աստված, Քո նման մեղքեր ներող. Դու չես պահում Քո բարկույունը հավիտյան, քանզի Դու ողորմություն սիրող ես եւ մեր բլոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված