08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 1, 2017

Հեշտ է արդյոք Ձմեռ պապ լինել /վիդեո/

Հեքիաթային այս մասնագիտության հատուկ կրթական կենտրոն կա։Այն գտնվում է Պենզայում, այստեղ մոտ 40 Ձմեռ պապ է աշխատում։ Նրանք երիտասարդ Ձմեռ պապերին սովորեցնում են՝ ինչպես հրաշքներ գործել ու հեքիաթային տրամադրություն ստեղել։ Մանրամասները՝ տեսանյութում  

Ինչ կխնդրեր Ձմեռ պապից Վահան Մարտիրոսյանը (վիդեո)

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի ընտանիքում Ամանորը նշելու բարի ավանդույթներ կան, սիրում են միասին նշել, գնումներ կատարել: Նախարարը մեզ պատմեց, որ ամեն տարի տարբեր քաղաքներում ու երկրներում է նշել Ամանորը. «Սակայն այս տարի, որ անցա պետական պաշտոնի, լինելու եմ Հայաստանում, դիմավորելու եմ  Ծաղկաձորում»,-ասաց նա: Որն է եղել մանկության ամենամեծ ցանկությունը, նա ասաց, […]

Կցրտի

Հանրապետության տարածքում հունվարի 1-2-ը առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: 3-4-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 1-2-ն էապես չի փոխվի, 3-4-ը կնվազի 3-4 աստիճանով: Երևանում հունվարի 1-2-ը հնարավոր է թույլ ձյուն, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես կարող ենք մոտենալ Աստծուն

Պատվիրանը մարդու հանդեպ Աստծո սիրո արտահայտությունն է, որով Նա հորդորում է հնազանդվել Իրեն: Տերը չի բռնանում մեր կամքի վրա, այլ թողնում է ազատորեն ընտրություն կատարել բարու և չարի միջև: Այդ իրականանում է պատվիրանի միջոցով: Պահելով այն՝ մարդն արտահայտում է իր հավատարմությունը Արարչի հանդեպ և Նրանից վարձ ստանալով՝ մերձենում բացարձակ Բարուն, շարունակ կատարելագործվում և ընթանում դեպի […]

Վարդենյաց և Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին` ժամը 9:30-ի դրությամբ, Վայքի, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Այս մասին հայտնում են  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Վարդենյաց և Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական […]

Հրաձգություն Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում. կա 35 զոհ, 40 վիրավոր

Ստամբուլի Reina գիշերային ակումբում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի  հետևանքով 35 մարդ է զոհվել, ևս 40-ը վիրավորվել են. այս մասինտեղեկացնում է Ruters գործակալությունը: Զինված հարձակումն իրականացրել է ընդամենը մեկ հոգի։ Դեռևս հայտնի չէ, թե ով և ինչ նպատակով էր իրականացրել հարձակումը: Թուրքիայի իշխանությունները կատաևվածն ահաբեկչություն են որակել:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Տիգրանաշենի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Շիրակի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Թալին և Աշտարակ քաղաքներում առկա է մառախուղ: Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Աբովյան, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի