Հայ դատի հանձնախումբը չի պատրաստվում աջակցել ԱՄՆ նախագահի թեկնածուներից որեւէ մեկին
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը չի աջակցի թեկնածուներից որեւէ մեկին Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին։ Այդ մասին ասվում է հանձնաժողովի տարածած հաղորդագրւթյան մեջ։ «Վերանայվել է գլխավոր կուսակցությունների թեկնածուների դիրքորոշումն ու արձանագրությունները եւ որոշում կայացվել, որ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը չի աջակցի ոչ Հիլարի Քլինթոնին, ոչ Դոնալդ Թրամփին»,- ասվում է հանձնախմբի հայտարարության մեջ: