16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2016

Գագիկ Սուրենյանը ցնցող նամակ-առաջարկություն է ստացել

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր տարեգրքում գրառել է. «Մասնագիտությանս առումով հաճախ եմ զվարճալի նամակներ ստանում: Այսօր առավոտյան, նույնպես մի ցնցող նամակ-առաջարկություն ստացա, և ուզում եմ ձեզ հետ կիսվել, քանի որ այն իր տեսակի մեջ ունիկալ է: Ֆեյսբուքյան օգտատետրերից մեկը գրում է. «Գագիկ ջան բարև ձեզ, մի առաջարկություն ունեմ, […]

Լվացվել են մայրաքաղաքի հուշարձանները

«Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում մի շարք ավանդույթների շարքում է Երևանի ծննդյան օրը մայրաքաղաքի հուշարձանների լվացումը: Արձանների լվացման առաքելությունն այս տարի ևս սիրով ստանձնել են Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի, ինչպես  նաև այլ կամավորներ: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս արձանների լվացման աշխատանքներին աջակցել են ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումները և հրշեջ փրկարարական ջոկատները՝ […]

Քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՆՀ-1063 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի […]

Հոկտեմբերի 8-ին Հայաստանում նշվում է տանկիստի օրը

Ժամանակակից Հայաստանի տանկային զորքերը ժառանգել են Հայկական ԽՍՀ-ի Զինված ուժերի կազմում ձեւավորված տանկային զորքերի ավանդույթները, փորձը, մասամբ՝ պարկը: 1991 թվականի սեպտեմբերին անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանում սկսվում են տանկային զորքերի պլանային բարեփոխումները: 1992-ի հոկտեմբերի 8-ին արդեն Հայաստանի Զինված ուժերի տանկային զորքերի բարեփոխումներն ու ձեւավորումն ավարտվում է: Հայ տանկիստների շրջանում առավել հայտնի է Զրահատանկային զորքերի մարշալ […]

Նախագահն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանը, որը պաշտոնական այցով Երևան է ժամանել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում, նշելով, որ ուրախ է համայն հայության մայրաքաղաք Երևանում հյուրընկալելու Հայաստանի բարեկամներին, ովքեր ներկա են գտնվելու նաև Երևանի հիմնադրման 2798-ամյակին նվիրված տոնակատարություններին: «Անշուշտ, հաճելի է բարեկամների հետ […]

Հայ կինը ճանաչվել է Նյու-Ջերսիի տարվա լավագույն ուսուցիչ

Հայաստանից փախստական 46-ամյա կինը ճանաչվել է տարվա լավագույն ուսուցիչ ամերիկյան Նյու-Ջերսի նահանգում, հայտնում է  rusarminfo.ru-ն։ Արգինե Սաֆարին երաժշտության առաջին ուսուցչուհին է, ով  տարվա լավագույն ուսուցիչ է ճանաչվում՝ գիտության մեջ արած ներդրումների համար։ Արգինեն դասավանդում է Նյու-Ջերսիի Բերգենի դպրոցներից մեկում։

Երևան-Երասխավան գնացքի վրա քարեր են նետել

 Երեկ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող Երևան–Երասխավան մարդատար գնացքում արտակարգ դեպք է գրանցվել․Երասխավան ուղևորվելիս, Երևանի մատույցներում՝ դեռ չհասած Նորագավիթի կանգառ, դրսից քաղաքացիներ են քարերով հարվածել գնացքին: Նետված քարերից մեկը կոտրել է գնացքի ապակին, մի քար էլ ընկել է գնացքի սրահ՝ բարեբախտաբար չվնասելով որևէ մեկին: Գնացքի անձնակազմն անմիջապես այդ մասին տեղեկացրել է ոստիկանությանը:

Փարիզի քաղաքապետը Ծիծեռնակաբերդում հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Երևանում գտնվող Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն պաշտոնական պատվիրակության անդամների հետ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի և աշխատակազմի ներկայացուցիչների ու ավագանու անդամների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ […]

ՀՀԿ-ական կդառնա՞

«Եթե անգամ քրեական տարրեը դուրս մղվեն ՀՀԿ-ի կառավարող օղակնբերից, արդյո՞ք դա նշանակում է, որ ՀՀԿ-ի վարած քաղաքականության մեջ նրանք դեր չեն խաղալու…  Քրեական տարրերը ՀՀԿ-ից լիովին դուրս կմղվեն միան այն դեպքում, եթե վերջիններս ենթարկվեն համապատասխան քրեական պատիժների», – Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, թե ՀՀԿ-ում  քաղաքական զտումներ են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի