21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Գագիկ Սուրենյանը ցնցող նամակ-առաջարկություն է ստացել

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր տարեգրքում գրառել է.

«Մասնագիտությանս առումով հաճախ եմ զվարճալի նամակներ ստանում: Այսօր առավոտյան, նույնպես մի ցնցող նամակ-առաջարկություն ստացա, և ուզում եմ ձեզ հետ կիսվել, քանի որ այն իր տեսակի մեջ ունիկալ է: Ֆեյսբուքյան օգտատետրերից մեկը գրում է. «Գագիկ ջան բարև ձեզ, մի առաջարկություն ունեմ, իմ հարսանիքը հոկտեմբերի 30-ին է, մենք ուզում ենք, որ դուք վարեք, այսինքն լինեք այսպես կոչված թամադան, որպես մեր կողմից սիրված և ճանաչված դեմք, իհարկե գումարով, ինչ կասեք»: Ասացեք,խնդրեմ, դուք ինձ պատկերացնում ե՞ք հարսանիքի թամադա ու կենաց ասելիս:))) Նորապսակներ ջան թող ձեր կյանքում միշտ տաք օդային հոսանքներ գերակշռեն, կամ ասենք` հարս ջան, հորանցդ տուն գնալուց ոտքերիդ տակ երբեք մերկասառույց չլինի և այլն)))))»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ