10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 26, 2016

Քիմ Քարդաշյանը հարձակումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ /ֆոտո/

Գրեթե մեկ ամիս է՝ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շատ համեստ կենսակերպ է վարում։ Նա բարդ հոգեբանական իրավիճակում է այն բանից հետո, երբ Փարիզում հանցագործները ներխուժել էին նրա հյուրանոցահամար ու թալանել Քիմին։ Այժմ, հարձակումից հետո առաջին անգամ Քիմը ներկայացել է հանրությանը, սակայն նրա տեսքը մտահոգել է երկրպագուներին։ Քիմը նիհարած է, ընկճված ու առանց դիմահարդարման։ Քիմը ոտաբոբիկ […]

Հոկտեմբերի 14 -20-ը մայրաքաղաքում ծնվել է 451 երեխա

Հոկտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 451 երեխա՝ 246 տղա, 205  աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 37151 քաղաքացի: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ինչ է նշանակում խաչը

Խաչը խորհրդանշում է մեր փրկությունը. նրա վերին կողմը ցույց է տալիս Երկնքի Արքայությունը, որը Քրիստոս բացեց մեզ համար, ստորին կողմը՝ դժոխքի ավերումը, որով Աստվածորդին փրկեց մեռածների հոգիները, աջ կողմը՝ շնորհների բաշխումը, որով Սուրբ Հոգին կենդանացնում և լուսավորում է մեզ, իսկ ձախը՝ մեղքերի թողությունը, որ ստանում ենք ապաշխարությամբ:

Այգեստանցի աշակերտներն ինչու՞ են դասադուլ արել

Արարատի մարզի Այգեստան գյուղում այսօր՝ հոկտեմբերի 26-ին, աշակերտները դասադուլ են հայտարարել՝ բողոքելով դպրոցի տնօրենի ցուցաբերած վերաբերմունքից: Henaran.am-ի հետ զրույցում զրույցում  երեխաների ծնողներից մեկը, ով  չցանկացավ ներկայանալ, նշեց՝ երեկ դպրոցում տնօրենի ընտրություն է եղել: Գործող տնօրենը վերընտրվել է, ինչը չի գոհացրել որոշ աշակերտների: Վերջինս շեշտեց՝ ամբողջ դպրոցը չէ, որ մասնակցել է դասադուլին: Մեր հարցին՝ հնարավո՞ր է, […]

Հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել

Այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև  հաստոցավոր ավտոմատ նռնականետ (ՀԱՆ-17) և հակատանկային հաստոցավոր նռնականետ (ՀՀՆ-9): Հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում` ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է […]

30 ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

ՀՀ քննչական կոմիտեն հետևողական աշխատանքներ է իրականացնում՝ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերով քննության որակն ու արդյունավետությունը, քննիչների կարգապահությունը բարձրացնելու, խախտումները բացառելու ուղղությամբ։ 2016 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս քրեադատավարական օրենքի, ինչպես նաև կարգապահական բնույթի խախտումներ թույլ տալու համար  ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացված նախնական ուսումնասիրությունների արդյունքում […]

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հոկտեմբերի 27-28-ն աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն: Կառավարության ղեկավարը հոկտեմբերի 27-ին Մինսկում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, իսկ հոկտեմբերի 28-ին՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի աշխատանքներին:

Մեզանից պահանջվում է քաջություն

Մեզանից պահանջվում է քաջություն՝ պայքարելու համար, ոչ թե պարտադիր հաղթելու, ազդարարելու, այլ ոչ թե պարտադիր դարձի բերելու: Ստորև ներկայացնում ենք Սրբազան Քահանայապետի՝ հոկտեմբերի 23-ի քարոզը, որը նա արել է մինչ Հրեշտակ Տեառն աղոթքը և դրանից հետո, Սբ. Պետրոսի հրապարակում, իր աշխատասենյակի պատուհանից: Մինչ Հրեշտակ Տեառն աղոթքը  Բարի´ առավոտ, սիրելի´ եղբայրներ և քույրեր: Այսօրվա Սբ. Պատարագի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված