04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 8, 2016

Վրաերթ կատարած վարորդը 76-ամյա կնոջը տեղափոխել է հիվանդանոց

Հոկտեմբերի 7-ին, ժամը 11.50-ի սահմաններում, «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Գեղեցիկ Հ.-ին: Վարորդը տուժողին իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Էջմիածնում կոչումներ են շնորհում…

Արդեն 2-րդ օրն է` տոնական տրամադրություններ են հայոց հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնում: Քաղաքը նշում է հիմնադրման 2701-ամյակը: Ի դեպ, հոկտեմբերի 8-ը Էջմիածնի տոնի բուն օրն է: Օրը խորհուրդ ունի: 405 թ. հենց հոկտեմբերի 8-ին, հայ գրերի գյուտն արած, Մեսրոպ Մաշտոցը մուտք գործեց Էջմիածին, ուր նրան խանդավառությամբ դիմավորեց ժողովուրդը` Սահակ Պարթեւ կաթողիկոսի եւ Վռամշապուհ արքայի գլխավորությամբ: Քաղաքապետ […]

«ԶԻԼ»-ը հանկարծակի հետընթաց ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու

Հոկտեմբերի 7-ին, ժամը 14-ի սահմաններում, Իջևան-Երևան ճանապարհի 90-րդ կմ-ին ճանապարհից դուրս կողնակում կայանված, անսարք վիճակում գտնվող «ԶԻԼ-431610» մակնիշի ավտոմեքենան վարորդի կողմից գործարկելու ժամանակ հանկարծակի հետընթաց ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 1968 թ. ծնված Վալերի Օ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նախապատրաստվում են նյութեր:

19 ամյա Արսենի մահվան մութ կետերը. ՊՆ արձագանքը

«19 ամյա Արսենի մահվան մութ կետերը. հորդոր Վիգեն Սարգսյանին » վերնագրով Henaran.am-ի հրապարակմանը արձագանքել են ՊՆ լրատվական բաժնից: Ստորև ներկայացնում ենք պատասխանը. «Սույն թվականի հուլիսի 3-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած Արսեն Մխիթարյանի մահվան առնչությամբ տեղեկացնում ենք, որ անմիջապես դեպքից հետո նշանակվել է ծառայողական քննություն, որի արդյունքում պարզվել է, որ դեպքին որևէ ծառայող անմիջական […]

Համագործակցության հուշագիր են ստորագրել

2016թ. հոկտեմբերի 2-ի Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքում, Լուսավոր Հայաստան կուսակցության (10 մանդատ), Հայկական Վերածնունդ կուսակցության (5 մանդատ) և Բարգավաճ Հայաստան կուսակցության (3 մանդատ) ստացած ձայների համամասնությունը բացառիկ հնարավորություն է ստեղծել Վանաձորի քաղաքային իշխանությունը փոխելու և Հայաստանի երրորդ խոշոր քաղաքում համագործակցային կառավարում հաստատելու համար: Հիմք ընդունելով ընդդիմադիր կուսակցությունների օգտին քվեարկած ընտրողների պահանջը, ինչպես նաև ելնելով Վանաձոր […]

Հնաոճ ավտոմեքենաներ՝ Արևի քաղաքում

Յուրօրինակ անակնկալ է մատուցվել տոնական Երևանի կենտրոնով շրջող երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին: Շահումյան հրապարակում կազմակերպված հնաոճ ավտոմեքենաների ցուցադրությունը վերջիններիս մոտ հաճելի հիշողություններ է արթնացրել: Շուրջ երեք տասնյակ խորհրդային և արտասահմանյան, նաև ինքնաշեն ավտոմեքենաները ոչ միայն տարեցների, այլև երիտասարդների ու մանկուների հետաքրքրությունն են շարժել: Ցուցադրված մեքենաներից մի քանիսն, ի դեպ, ամենատարբեր մրցարշավներում ու միջազգային ցուցադրություններում մրցանակային […]

Անկանխատեսելի եղանակ

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 9-10-ը էապես չի փոխվի, 11-ի և 12-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով: Երևանում՝ Հոկտեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի