15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 1, 2016

Ավտովթար Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին

Հոկտեմբերի 1-ին, ժամը 06.44-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-1 ավտոճանապարհի Հրազդան-Ծաղկաձոր հատվածի 12-րդ կմ-ին  Mercedes c180  մակնիշի 34 MC 894 պետհամարանիշով (վարորդ՝ 1967 թ. ծնված Հ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ […]

ՃՈ պետը` պաշտոնանկ արվելու լուրերից. Ժողովուրդ

Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու: «Ժողովուրդ»-ը փորձել է անձամբ Արմեն Հակոբյանից այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ: Ճանապարհային ոստիկանության պետը, լսելով հարցը, պատասխանել է. «Որ իմանամ՝ ով կամ որտեղ է քննարկում հարցը, կպատասխանեմ: Ես նման տեղեկություն չունեմ և առաջին անգամ եմ նման բան լսում»: […]

ԱԳՆ-ն խիստ մտահոգություն է հայտնել

Խորապես մտահոգված ենք վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ: Առանձնահատուկ անհանգստություն է պատճառում հատկապես Հալեպի, այդ թվում նաև հայաբնակ թաղամասերի խաղաղ բնակչության դեմ զենքի խիստ դատապարտելի կիրառումը, որի հետևանքով կան մարդկային մեծաթիվ կորուստներ: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների և տուժածների ընտանիքներին և հարազատներին։ Հույս ենք հայտնում, որ սիրիական հակամարտության կարգավորման բանակցային […]

Վարչապետը ծածուկ այցելել է ՊՆ. Ժողովուրդ

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին՝ ուշ երեկոյան, ծպտված այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին, մինչ այդ Սեյրան Օհանյանը այցելած է եղել Սերժ Սարգսյանին և մոտ երկու ժամանոց հանդիպում ունեցել նրա հետ։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի և վարչապետի հանդիպումը ևս բավական […]

Էկոնոմիկայից տուրիզմի վարչությունը կառանձնացվի. նոր կոմիտեի ղեկավարը վարչապետի մարդն է լինելու. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Նորանշանակ վարչապետը որոշել է էկոնոմիկայի նախարարությունից առանձնացնել տուրիզմի վարչությունը՝ այն դարձնելով կոմիտե և կոնկրետ խնդիրներ դնելով․ «Քանի որ մենք հարևան երկրին անհամեմատ զիջում ենք, իսկ տուրիզմն ամենահեռանկարային բիզնես-ճյուղերից է համարվում»: Մեր տեղեկություններով` տուրիզմի կոմիտեի ղեկավարի պաշտոնում Կարապետյանը տեսնում է իր «մարդուն», այլ ոչ թե 2005-ից վարչության պետ Մեխակ Ապրեսյանին: «Նա հազիվ վարչության […]

Որ մարզպետներն են փոխվելու, և ովքեր են փոխարինողները. Հրապարակ

«Հրապարակ»-ի տեղեկություններով` իշխանության կուլիսներում վստահ են, որ մարզպետներից առաջին հեռացողը կլինեն Արմավիրի, Արարատի, Լոռու և Կոտայքի մարզպետները: Եթե Արարատի դեպքում քննարկվում է նախկին մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի, Լոռու դեպքում` ոստիկանապետի տեղակալ, Լոռու մարզային վարչության նախկին պետ Անուբախ Համբարյանի թեկնածությունը, ապա խնդիրը դժվար է Արմավիրի դեպքում: Այստեղ պետք է ուժեղ կադր նշանակել, որ կարողանա […]

Կարեն Կարապետյանն` ընդդեմ Ծառուկյանի «Մուլտի գրանդի». Ժամանակ

«Ժամանակը» գրում է. Նորանշանակ վարչապետ կարեն Կարապետյանի որոշմամբ՝ առաջիկայում Երևանում կայանալիք բարձրակարգ հանդիպումները չեն կայանալու Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրանդ» հյուրանոցում: Վերջին երկու տարիներին հենց այս հյուրանոցում կայացած ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների և ԵՏՄ երկրների վարչապետների հանդիպումների համար Հայաստանի կառավարությունը միլիոնավոր դրամների հասնող գումար է փոխանցել: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ ՀԱՊԿ երկրների ղեկավարների առաջիկա […]

Վիկտոր Դալլաքյանի «շրջադարձը». Ժամանակ

««Ժամանակ»–ի տեղեկություններով՝ այս օրերին ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության և կուսակցության վարչության ղեկավար էդմոն Մարուքյանի դեմ սկսված արշավը, որին մասնակից են դարձել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ՀԱԿ-ը, կազմակերպվում է ԱԺ նախկին պատգամավոր, 2012 թվականից ՀՀԿ խորհրդի անդամ Վիկտոր Դալլաքյանի կողմից։   Անցած  խորհրդարանական ընտրություններին խայտառակ պարտություն կրելով Մարուքյանից՝ Դալլաքյանը մինչ […]

ՊՆ-ը շարունակում է մնալ ամենաթանկ ավիատոմսերը ձեռք բերող գերատեսչությունը. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է. «Պաշտպանության նախարարությունը շարունակում է մնալ ամենաթանկ ավիատոմսերը ձեռք բերող գերատեսչությունը։ Օրինակ, ՊՆ-ն սեպտեմբերի 11-16-ը Երևան-Վիլնյուս-Երևան չվերթի համար ձեռք Է բերել 4 ավիատոմս, հատը՝ 517 հազար դրամով։ Մինչդեռ, եթե նույն ուղղությամբ այսօր որևէ ավիաընկերությունից փորձես տոմս ձեռք բերել, ասենք՝ հոկտեմբերի 1-6-ի համար, այն կարժենա 194-215 հազար դրամ մոտ 2,5 անգամ էժան։ Նույն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի