10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Վիկտոր Դալլաքյանի «շրջադարձը». Ժամանակ

««Ժամանակ»–ի տեղեկություններով՝ այս օրերին ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության և կուսակցության վարչության ղեկավար էդմոն Մարուքյանի դեմ սկսված արշավը, որին մասնակից են դարձել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ՀԱԿ-ը, կազմակերպվում է ԱԺ նախկին պատգամավոր, 2012 թվականից ՀՀԿ խորհրդի անդամ Վիկտոր Դալլաքյանի կողմից։   Անցած  խորհրդարանական ընտրություններին խայտառակ պարտություն կրելով Մարուքյանից՝ Դալլաքյանը մինչ օրս չի ներում նրան։

Ըստ թերթին հասած տեղեկությունների՝ Դալլաքյանը առաջիկայում դուրս կգա ՀՀԿ-ից և կսկսի անխոնջ պայքարը ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի դեմ։ Դրա համար Դալլաքյանը երկար է պատրաստվել է։ Նորաստեղծ «Շրջադարձ հանուն զարգացման» ՀԿ-ն, որը ներկայումս ղեկավարում է ՌԱԿ նախկին ատենապետ էդուարդ Անտինյանը, առաջիկայում կդառնա կուսակցություն՝ Վիկտոր Դալլաքյանի առաջնորդությամբ։ Բացի այդ, Դալլաքյանը թանկարժեք գրասենյակ է հիմնել Հանրապետություն փողոցում, ինչպես բոլոր մարզերում, լրատվական կայք է հիմնել, հագեցած տեխնիկայով լրատվական կենտրոն՝ Ամիրյան փողոցում։ Թերթի տեղեկություններով՝ այս ամենի համար ֆինանսավորումը գալիս է Ռուսաստանից։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ