17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2016

Ահազանգով մեկնած ոստիկանները զենք-զինամթերք հայտնաբերեցին

Ապրիլի 15-ին, ժամը 11.20-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին ահազանգած քաղաքացին հայտնել է, որ օդանավակայանի հին տերմինալի դարպասների մոտ զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված հատվածում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր ինքնաձիգի 60 փամփուշտ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և մեկ փամփշտատուփ` լիցքավորված 5.45մմ տ/չ 30 փամփուշտով: *** Ապրիլի 15-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության […]

Արցախի անկախության ճանաչումը մեր վերջնական խաղաքարտն է

«Արցախի ճանաչումը մեր այլընտրանքն է»,- Henaran.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել միջազգայնագետ Ցոլակ Ակոպյանը՝ նշելով, որ եթե Ադրբեջանը շարունակի Արցախի դեմ ոտնձգությունը, ապա այդ դեպքում այլընտրանք չի մնա եւ կճանաչենք ԼՂՀ անկախությունը: «Սակայն նման դեպում ճանաչման գործընթացը համենայնդեպես ինքս գտնում եմ, որ ճիշտ չի լինի որպեսի առաջինը Արցախի անկախությունը ճանաչի Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց միջազգայնագետը՝ […]

ՀՀԿ խորհրդում ներկայացրել են սահմանին տիրող իրավիճակը

Հայաստանի հանրապետական կուսակցության ապրիլի 16-ին հրավիրված խորհուրդի նիստն ավարտվել է: Նիստի ավարտից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում միայն հայտնեց, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը: Վահրամ Բաղդասարյանը հրաժարվել է այլ մանրամասններ հաղորդել՝ նշելով, որ ավելի ուշ նիստի վերաբերյալ հայտարարություն կտարածվի:  

Հանուն Արցախի` Հռիփսիմե Խուրշուդյանը չեմպիոն է

Հռիփսիմե Խուրշուդյանը քիչ առաջ դարձավ ծանրամարտի կանանց Եվրոպայի չեմպիոն: Նորվեգիայում ընթացող Եվրոպայի առաջնության կանանց գերծանր քաշային կարգում Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 250 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը: Խուրշուդյանը առաջին տեղում էր թե պոկում եւ թե հրում վարժություններում: Ծանրամարտի կանանց Եվրոպայի նորընծա չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը Նորվեգիայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունից հետո հաղթանակը նվիրեց Արցախում զոհված հայ զինվորների հիշատակին: «Ես նույնպես միանում […]

ՊՆ-ում կարևոր նշանակության կենտրոն բացվեց

Ապրիլի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացավ «ՀԱՅ ՏԵՔ» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որը վարում էր հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Խորհրդի կազմում ներկայացված են  ՏՀՏ և ԲՏ ոլորտի ներկայացուցիչներ: Հոգաբարձուների խորհրդի անդամներն են. ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյան ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ, քհծ 2-րդ դասի […]

Եվրոպան հասկացավ. Ցոլակ Ակոպյան

«Եվրոպան հասկացավ, որ իրեն սպառնացող մի վտանգ էլ կա տարածաշրջանում  եւ դա Ադրբեջան պետությունն է: Եվ Կովկասում իրավիճակի լարումը չի բխում Եվրոպական երկրների շահրից, որովհետեւ նոր կոնֆլիկտի բացումը դա Եվոպայի համար կբերի նոր քաղաքական եւ տնտեսական խնդիրներ»,- Henaran.am-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ Ցոլակ Ակոպյանը, հավատալով որ մոտ ապագայում կլինեն կոնկրետ գործողություններ, հակառակորդին ստիպելով նստելու […]

Քննարկվել է պրոբացիայի ծառայության ներդրման մասին օրենսդրական փաթեթը

Ապրիլի 15-ին տեղի է ունեցել «Պրոբացիայի մասին» «Պրոբացիայի պետական ծառայության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ: Սուրեն Քրմոյանը հանրային քննարկման մասնակիցներին տեղեկացրել է, որ 2016 թվականի ապրիլի 7-ին օրենսդրական փաթեթն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված