17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2016

ԶԼՄ-ների հրապարակումները հիմք են ընդունվել

Սույն թվականի ապրիլի 17-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում համայնքի ղեկավարի ընտրությունների հետ կապված քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակման, ընտրական գործընթացի խոչընդոտման վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները և քաղաքացիների ահազանգերը ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ըստ ենթակայության՝ (9-ը՝ ՀՀ ՀՔԾ, 6-ը՝ ՀՀ ՔԿ, 9-ը՝ ՀՀ Ոստիկանություն) նյութեր նախապատրաստելու և ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գլխավոր […]

ՀՀ նախագահը մեկնել է Արցախ /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ինչխես տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ Նախագահին դիմավորել են ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ ՀՀ կառավարության և SAP ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը և SAP ընկերության գլոբալ ցանցի փոխնախագահ Յոսթ Թիգելարը: Համաձայն երկկողմ հուշագրի, ՀՀ-ում մշակվելու է ազգային ամպային համակարգ SAP Business One հավելվածի հիման վրա: Ակնկալվում է, որ համակարգի ստեղծումը կմիավորի Հայաստանի ՏՀՏ ոլորտը, առաջատար համալսարանները, պետական կառույցները, երկրի […]

Ռուսաստան-ՆԱՏՕ գաղտնի հանդիպումներ չեն եղել․ ԱԳՆ-ն հերքում է

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկություններին, որ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները գաղտնի հանդիպել են: Նման տեղեկություններ էին հայտնվել այն բանից հետո, երբ Դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել էր, թե  «երկու ոչ հաջող» հանդիպումներ են տեղի ունեցել։ Զախարովան հերքել է այդ լուրերը, ասել […]

ԻՊ-ի գրոհայինների ներկայությունը կարող է բացատրել Ադրբեջանի ուժերի բարբարոսական գործողությունները.Հ. Նաղդալյան

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ելույթէ ունեցել ԵԽԽՎ-ում: Նա խոսել է օրերս Ադրբեջանի  ու Իսլամական պետության գրոհայինների դավադիր  ու վտանգավոր համագործակցության մասին: Նաղդալյանը բարձրաձայնել է՝ եթե նմանատիպ աղետալի երևույթները չկանխվեն, ցավոք, կրկին պատերազմներ կլինեն: «Երկիրը միլիարդավոր եվրոներ է ստանում ներգաղթյալների հոսքը կառավարելու համար, որի պատճառներից մեկը նաև «Իսլամական պետության» գործողություններն են: Մյուս կողմից՝ լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, […]

49 վիրավորներից մեկի վիճակն է ծայրահեղ ծանր է

ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 49 վիրավոր: Այս մասին հոսպիտալում լրագրողների այսօր հայտնել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը: «Նրանցից երեքը Երկրապահ կամավորականների միության անդամներ են, մնացած 46-ը` սպաներ և ժամկետային զինծառայողներ: Մեկ զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է: Նա երկու օր առաջ այստեղ է տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալից: […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին

Ապրիլի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ գործող գերմանական նախագահության` Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Գյունտեր Բեխլերին: Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության հատուկ ներկայացուցչին մանրամասն ներկայացրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, մինչ օրս վերջինիս կողմից շարունակվող հրադադարի ռեժիմի խախտումները: Դեսպան Բեխլերը նշեց, որ ԵԱՀԿ գերմանական նախագահությունը խիստ մտահոգված է […]

Սամվել Ֆարմանյանը Ագրամունտի հայտարարությունը «վտանգավոր» որակեց

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում: Նա էլ, ինչպես Նաիրա Զոհրաբջանը, խստորեն քննադատել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին: Ըստ Ֆարմանյանի՝  Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինուժի սանձազերծած հարձակմանը վերաբերող հարցերին անդրադառնալիս Ագրամունտը  կողմնակալ հայտարարություն  է արել: «Գրեթե երկու ամիս է անցել Վեհաժողովի վերջին նիստից: Եվ մենք այստեղ քննարկում ենք, թե ինչ է արվել […]

Մի հատ թաթիկով արեք Նազիկին. գեներալը պարգևատրեց Նազիկ Ավդալյանի ամուսնուն/վիդեո/

ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը պարգևատրել է առաջնագծում գտնվող Էրիկ Կարապետյանին` ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանի ամուսնուն: «Մի հատ թաթիկով արեք Նազիկին, այս օրերին դարձավ չեմպիոն ու հաղթանակը նվիրեց մեզ ու կռվող ամուսնուն: Հայ ազգի պատիվը բարձր պահենք»: ԵԿՄ տարբեր պարգևներով պարգևատրվեցին առաջնագծում ծառայող մի շարք զինծառայողներ: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի