Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է «Վերնիսաժի» բարեկարգման աշխատանքների ընթացքին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Գլխավոր պողոտայի «Վերնիսաժ» հատված և ծանոթացել տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված առաջին փուլի նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Քաղաքապետին ներկայացնելով աշխատանքների ընթացքը, «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրենը նշել է, որ տարածքի միջնամասում գտնվող, չգործող շատրվանների փոխարեն նախատեսվում է ստեղծել նոր ճեմուղի, որի կողային հատվածներում էլ կկազմակերպվի «Վերնիսաժը»՝ ձևավորելով նոր մոտեցումներով […]