18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2016

Կայուն եկամտի աղբյուր՝ զոհվածների ընտանիքների համար

Գործադիր մարմնի այսօրվա նիստի ընթացքում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարական տվեց  մարտական գործողությունների արդյունքում զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և հնարավորինս սեղմ ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկություն՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները:

Ադրբեջանի ԶՈւ-ի վիրավորների 40-45%-ի վիճակը ծանր է. Ռազմինֆո

Ադրբեջանի ԶՈւ գլխավոր վիրաբույժ, գնդապետ Ֆամիլ Բաբաևը հայտնել է, որ սովորաբար պատերազմների ընթացքում զինծառայողների ծանր վիրավորման դեպքերը չեն գերազանցում ընդհանուր վիրավորների շուրջ 10-12 տոկոսը, սակայն ապրիլյան մարտերի արդյունքում Ադրբեջանի վիրավոր զինծառայողների 40-45 տոկոսի վիճակն է ծանր: Այս մասին Բաբաևը հայտնել է Ադրբեջանի ՊՆ «Ազերբայջան օրդուսու» (թարգմ.՝ «Ադրբեջանական բանակ») պաշտոնաթերթին տված հարցազրույցում` հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը: Գնդապետ Բաբաևն ընդգծել է, […]

Ժայռաբեկորներ պոկվելու ժամանակները սկսվեցին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին` ժամը 07:00-ի սահմաններում, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 360-րդ կմ հատվածում տեղի է ունեցել ճանապարհի վերին շեպի փլուզում: Մոտ 110 խմ ծավալի ժայռաբեկորներն ընկել են ճանապարհի երթևեկելի հատվածի վրա` միակողմանի փակելով այն: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Henarna.am-ին տեղեկացրեցին, որ փլուզումը տեղի է ունեցել Քաջարան […]

Կհստակեցվի Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը

Գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին որոշում: Ըստ այդմ՝ հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին իրականացնել հսկողություն համաձայնագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ: ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարվել է՝ հստակեցնել Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը,  ՌԴ համապատասխան մարմինների […]

«Պինդ կացեք տղերք, գալիս եմ շուտով». Երվանդ Նազարեթյան

Գյումրեցի բանաստեղծ Երվանդ Նազարեթյանը աշխատանքային գործնեությամբ հիմնականում գտնվել է արտերկրում: Երիտասարդ բանաստեղծը ապրիլի 2-ի ագրեսիան դիտեց, որպես ահաբեկչություն հայ ժողովրդի հանդեպ: «Ապրիլի երկուսի առավոտյան, երբ լսեցի որ թշնամին կրկին անգամ խախտելով 1994թ Բիշքեկյան հրադատարի պայմանավորվածությունը այս անգամ արդեն լայնամաշտաբ ու սահմանի ամբողջ երկայնքով հարձակում է գործել մեր դիրքերի ու խաղաղ բնակավայրերի վրա ևս մեկ անգամ […]

Շարմազանովը լեհ գործընկերներին ներկայացրել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մանրամասները

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը, ապրիլի 14-ին Պոզնան քաղաքում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի փոխնախագահ Ռիչարդ Տերլեցկու հետ: Ողջունելով հյուրերին՝ Սեյմի փոխնախագահը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը Լեհաստանում քրիստոնեության ընդունման 1050-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Պարոն Տերլեցկին բարձր է գնահատել […]

Բերդ-Արծվաբերդ-Չինարի ավտոճանապարհը երկկողմանի բացվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Տավուշի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կատարած մաքրման լայնածավալ աշխատանքների արդյունքում Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհն արդեն երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

Ադրբեջանը կիրառել է զինուժ, այդ թվում՝ Ռուսաստանից ձեռք բերված Սմերչ և ՏՕՍ 1 զինատեսակներ. հայկական կողմը ռուս գործընկերներին որոշ փաստեր հիշեցրեց /վիդեո/

Այս պահին ԱԺ-ում ընթանւմ է  ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստը: Նիստի սկսվելուց առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհված քաջարի  հայորդիների հիշատակը: «Միջխորհրդարանական համագործակցությունը հայ-ռուսական հարաբերություններում ունի կարևոր նշանակություն: Ինչպես գիտեք, ապրիլի 2-5-ը Ադրբեջանը նախապես պլանավորված գործողություններ է […]

Իշխանությունների կողմից պետական միջոցների վատնումը Հայաստանի հիմնական խնդիրներից մեկն է․ ԱՄՆ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին ներկայացրել է 2015-ին աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ամենամյա զեկույցը: Զեկույցը մանրամասն կերպով անդրադառնում է բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին եւ հարեւան պետություններին: Հարավային Կովկասում մարդու իրավունքների խախտումներ ամենամեծ թվով գրանցվել են Ադրբեջանում, այդ թվում իշխանությունների կողմից խոսքի եւ ազատ իրավունքի արտահայտման լուրջ սահմանափակումներ եւ քաղբանտարկյալների առկայություն: Դրանից բացի, ըստ զեկույցի, Ադրբեջանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված