06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2015

Լոռու մարզում ՌԴ 40-ամյա քաղաքացին 20 մետր բարձրությունից ընկել է ձորը

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ժամը 05.50-ին ահազանգ է ստացվեց, որ Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի 3-րդ կմ-ում պուրակի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները մոտ 20 մետր բարձրության ձորիից դուրս են բերել 40-ամյա Վ.  Ն.-ին  (ՌԴ քաղաքացի), ով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ:

Ինչո՞ւ են էժանացել «Սնիկերսը», «Մարսը», «Կիթ-Կաթը». Հայկական ժամանակ

«Արտակ Շաբոյանի գլխավորած տնտեսական մրցակցության պաշտպանության մշտական հանձնաժողովի աշխատակիցները խանութ առ խանութ, սապերմարկետ առ սուպերմարկետ շրջայցեր են կատարում ու փորձում պարզել ինչո՞ւ Է Էժանացել «Սնիկերսը»։ Մասնավորապես ՏՄՊՊՀ-ի աշխատակիցները խանութներում սեփականատերերին հարցնում են, թե ե՞րբ, ի՞նչ բացատրությամբ են Էժանացել «Սնիկերսը», «Մարսը», «Կիթ-Կաթը», «Թվիքսն» ու մյուս հայտնի քաղցրավենիքները։ Նրանք նաև լուսանկարում են արդեն էժան գնով վաճառվող քաղցրավենիքները […]

Ո՞վ կդատի մարդասպանին. Ժողովուրդ

«2015 թվականի հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյան ընտանիքի գործը կուղարկվի դատարան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հաջորդ շաբաթվա ընթացքում արդեն գործը քննվելու է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դեռես 2015 թվականի հունիսին գրել էինք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործեր քննող 4 դատավորներ կան, որոնց «թեկնածությունները» դիտարկելով՝ եկել […]

Վաշտի հրամանատարը կրակել ու մահացու վիրավորել է դիրքի ավագին. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է զինծառայողներ Տարոն Գ.-ի, Սերյոժա Կ.-ի, Շիրազ Գ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ: Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա վաշտի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ Տարոն Գ.-ն 2015 թվականի փետրվարի 10-ին ստուգում կատարելու նպատակով գնացել է մարտական դիրք: Այնտեղ ստուգում կատարելու փոխարեն, խախտելով մարտական […]

Մերկ ձեռքերով մեխեր են խփել.Չորրորդ իշխանություն

«Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ այցելել է ոստիկանական զորքերի զորամասերից մեկը եւ ներկա գտնվել ցուցադրական վարժանքներին, որոնց ընթացքում ոստիկանության հատուկջոկատայինները նաեւ ուժային վարժություններ են ցուցադրել մերկ ձեռքերով մեխեր են խփել, մեջքից կապած պարանով զրահամեքենան քաշել եւ այլն։ «ՉԻ» – Լավ է, իհարկե, որ ոստիկանության զորքերն արդեն ոչ թե ցույցեր ցրելու պարապմունքներ են անցկացնում, այլ ցուցադրում են, […]

Հունվարին Սերժ Սարգսյանը բավականին բարդ ընտրության առջև է կանգնելու.Ժողովուրդ

«Եկող տարվա հունվարին Սերժ Սարգսյանը բավականին բարդ ընտրության առջև է կանգնելու: Նա պետք է որոշի, թե փետրվարի 11-ից հետո ով է լինելու ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը, քանի որ այդ կառույցի գործող ղեկավարը՝ Գորիկ Հակոբյանը, նշված օրը դառնում է 70 տարեկան և  գործող օրենսդրությամբ այլևս իրավունք չի ունենա շարունակել պաշտոնավարել: Ուստի Սերժ Սարգսյանը կա՛մ պետք […]

«Էհ, աղջիկ ջան, դու սխալվել ես». Ժամանակ

«Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որեւէ կերպ ներգրավված չէ «այո»–ի քարոզարշավին: «Ու թեև երեկ մամուլը գրել էր, որ Գյումրիում երկու տեղամաս էլ Վարդան Ղուկասյանին են տվել «այո» ապահովելու համար, սակայն վերջինս մեզ հետ զրույցում հերքեց դա՝ չթաքցնելով իր նեղվածությունը իշխանություններից։ «Ախր ո՞վ է անում էդ տարածքների, տեղամասերի բաժանումը, որ մի հատ էլ տենց բան են […]

Հայաստանը Ֆրանսիայի կողքին է․ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությունը Փարիզում ահաբեկչությունների կամապկցությամբ Հայաստանը Ֆրանսիայի կողքին է: Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է։

Հովհաննես Ազոյանը ռեստորան է բացում. «Հրապարակ»

«Շոուբիզնեսի ներկայացուցիչները որոշել են մտնել նաև բիզնես-դաշտ։ Մենք տեղեկացանք, որ դերասան Հովհաննես Ազոյանը մտադիր է ռեստորան բացել Սարյան փողոցի վրա։ Մոտ մեկ ամսից ռեստորանը կբացվի, այժմ նորոգման աշխատանքներ են ընթանում։ Այստեղ այցելուներին լավ գինի կմատուցեն, և հմուտ շեֆ-խոհարարը կզարմացնի համադամ խորտիկներով։ Ռեստորանն ունի նաև բացօթյա հատված և մոտ 120 մարդ կարող է ընդունել»:   Մանրամասները՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի