30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2015

Նարինե Թուխիկյանը «Ոչ»-ին միանալու ժամանակ չունի

Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն, սոցիալական ընդվզումների ակտիվ մասնակից  Նարինե Թուխիկյանից Henaran.am-ը հետաքրքրվեց` արդյո՞ք պատրաստվում է միանալ «Ոչ»-ի ճակատին, ինչին ի պատասխան վերջինս արձագանքեց. «Շատ զբաղված եմ, էնպես որ չեմ պատրաստվում մասնակցել որևէ ակցիայի»: Մեր այն հարցին, թե ի՞նչ է կարծում, առաջարկվելիք սահմանադրական փոփոխությւոնները դրականորեն թե բասացականորեն կանդրադառնան մեր երկրի վրա, տիկին Թուխիկյանն ասաց. «Կարծում եմ` Հայաստանում ոչ […]

Զգուշացնում են վարորդներին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ […]

Շենքի բակում դի է հայտնաբերվել

Նոյեմբերի 19-ին, ժամը 08.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 1 շենքի 16-րդ հարկից քաղաքացի է ընկել: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1968 թ. ծնված Գ. Հ.-ն ինքնասպանություն է գործել` նետվելով 16-րդ հարկից:

Եղանակը կտաքանա

Հանրապետության տարածքում նոյեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևանում նոյեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում է ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի խորհրդի նախագահը

Նոյեմբերի 18-ից 19-ը ՀՀ  պաշտպանության նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի նախագահի տեղակալ,  ՀԱՊԿ երկրներում ռազմատնտեսական համագործակցության հարցերով ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի խորհրդի նախագահ Օլեգ Բոչկարյովի գլխավորած պատվիրակությունը: Այցի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրին ծանոթանալը, համագործակցության նոր եզրեր գտնելը՝ հետագայում համատեղ նոր ձեռնարկություններ ստեղծելու համար: Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացավ […]

Սարսափահար փախել են. հրապարակվել են Փարիզի սրճարանի գնդակոծության կադրերը /վիդեո/

Daily Mail-ը հրապարակել է Փարիզի կենտրոնում նոյեմբերի 13-ի երեկոյան ահաբեկիչների կողմից սրճարանի գնդակոծության կադրերը, որոնք ֆիքսել են անվտանգության տեսախցիկները, հայտնում է lifenews-ը: Daily Mail-ի աղբյուրները նշել են, որ հարձակմանը մասնակցել է 26-ամյա Սալահ Աբդեսլամը, որը ծնվել է Բելգիայում եւ Ֆրանսիայի քաղաքացի էր: Ահաբեկիչները անկանոն կրակել են սրճարանի պատուհանների ուղղությամբ: Կադրերում երեւում է, որ այն պահին, երբ սկսվում է […]

17 միլիոն դրամ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղին

Այսօր, նոյեմբերի 19 կառավարության նիստում որոշում կայացվեց հասարակության շրջանում գիտելիքների մակարդակի բարձրացմանը խթանող միջոցառումների իրականացման նպատակով «Փի-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գումար տրամադրելու նպատակով կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 17 միլիոն դրամ: Գումար հարկավոր է  է ց հեռուստանախագծի մեկ տարվա լիցենզիան  ձեռք բերելու համար: Նշենք, որ հեռուստանախագիծը Հայաստանում իրականացվում է «Իգրա Թի Վի» հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված