16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 21, 2015

Սիսիան-Վայք ճանապարհին ավտովթարից զինծառայող է զոհվել

Սեպտեմբերի 21-ին, ժամը 09.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սիսիան-Վայք ավտոճանապարհի 32-րդ կմ-ում՝ «Բոչկայի ձոր» կոչվող հատվածն ավտոմեքենա է ընկել: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Վայք հատվածի 32-րդ կմ-ում՝ «Բոչկայի ձոր» կոչվող հատվածում «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի 34 DQ 538 […]

Շատ լավ տնտեսություն է հարկավոր. Վլադիմիր Գասպարյան /վիդեո/

«Անկախությունը ժողովրդի համար հիանալի հնարավորություն է` ստեղծագործել, զարգացնել, ամրացնել, ուժեղացնել մեր պետությունը»,- այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձին, ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:  

Ֆրանսիան կշարունակի իր բարեկամությունը, համերաշխությունը և օժանդակությունն ի սպաս բերել Հայաստանին. Օլանդ

Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Պարոն Նախագահ, Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առիթով, հաճույքով հղում եմ Ձեզ, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին երջանկության, բարօրության և հաջողության մաղթանքներս: Երջանիկ եմ, որ ապրիլի 24-ին Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հիշատակման առիթով Երևանում էի՝ հայ ժողովրդի հետ միասին: Խոհականության և միասնության մթնոլորտով […]

Տականքներին չի մեկնաբանում

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր՝ Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցել ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներ: «Եռաբլուր»-ում էր նաև ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ում լրագրողները խնդրեցին մեկնաբանել ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի Ադրբեջանում քաղաքական ապաստան գտնելու քայլը: «Ի սեր Աստծո, ես չեմ մեկնաբանում տականքներին»,- նետեց Գասպարյանը:

Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև եղած կապերն ամուր են և երկարատև. Օբամա

ՀՀ Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբաման: Նա իր ուղերձում նշել է, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև եղած կապերն ամուր են և երկարատև: «Հարգելի պարոն Նախագահ, Ամերիկյան ժողովրդի անունից իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ՝ սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի առթիվ: Հայ ժողովրդի տոկունության, հյուրասիրության […]

Մենք կապահովենք բազմաբնույթ դաշնակցային կապերի հետագա զարգացումը. Պուտինը՝ Սերժ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից: Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Սերժ Ազատի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի […]

Կապանում բնակիչը արգելափակվել է սեփական տան մեջ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 11.45-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ընկել է բնակարանում, չի կարողանում ինքնուրույն բացել դուռը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Արցախում խաղաղապահներ պետք չեն

«Մեր բանակը շատ անվտանգ պահպանում է մեր սահմանները, և այս պահին խաղաղապահների տեղակայման խնդիր չկա»,- այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արցախում խաղաղապահների տեղակայման հարցին, ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ԱՄՆ-ի ներկայացուցիչն առաջարկել էր ԼՂՀ-ում խաղաղապահներ տեղակայել:

Ռուս-հայկական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով. Պուտին

Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Վերջինը մասնավորապես նշել է, որ ռուս-հայկական հարաբերությունները՝ հիմնված մեր ժողովուրդների բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության վաղեմի ավանդույթների վրա, հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով: «Հարգելի Սերժ Ազատի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Բարձր ենք գնահատում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված