Վրաստանում գնացքներ են բախվել, կան տուժածներ

Վրաստանի Փոթի քաղաքում իրար են բախվել մարդատար գնացքն եւ ջերմաքարշը, ինչի արդյունքում չորս մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հայտնվել է հիվանդանոցում, հայտնում է apsny.ge-ն: Ջերմաքարշը մխրճվել է կառամատույցից հեռացող «Փոթի – Թբիլիսի» գնացքի մեջ: «Վրաստանի երկաթուղի» բաժնետիրական ընկերությունը պարզաբանել է, որ գնացքների բախման պատճառ է դարձել մասնավոր ընկերության պատկանող ջերմաքարշի կողմից երթեւեկության կանոնների խախտումը: