20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

Փաշինյանն այնքան է բարոյազրկվել, որ ՀՀ Երրորդ Նախագահի վրա դիզվառելիքի գործ են կարում, ձեռքի հետ էլ իրենց լավ ախպորը 2.4 միլիարդ դրամի դիզվառելիքի տենդեր են պաս տալիս

Քաղաքական, հասարակական գործիչ Միհրան Հակոբյանն անդրադարձել է Պաշտպանության նախարարության՝ «Գազօիլ» ընկերության հետ կնքած 2.4 միլիարդ 389 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրին. «400 միլիոն դրամով Սերժ Սարգսյանին դատող լիցեմեռներիս տեսեք: Նիկոլ Փաշինյանն ու իր չտես տասովշիկների խմբակն այն աստիճանի են բարոյզրկվել, որ ՀՀ Երրորդ Նախագահի վրա դիզվառելիքի գործ են կարում, ձեռքի հետ էլ իրենց լավ ախպորը 2.4 […]

Գործուղման մեկնած 77 պատվիրակության կազմում ընդդիմության ներկայացուցիչներ չեն եղել. Գևորգ Գորգիսյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը գրել է․ «Մեծամասնություն կազմող «Իմ Քայլ» դաշինքն ամենաբարձր մակարդակով խոսում է ժողովրդավարությունից, բայց 2019 թվականի ընթացքում գործուղման մեկնած 77 պատվիրակության կազմում ընդդիմության ներկայացուցիչներ ընդգրկված չեն եղել։ Պարոնայք և տիկնայք, նույնիսկ ՀՀԿ-ի ժամանակ նման բան չի եղել։ Ստորև՝ գործուղման մեկնած պատվիրակությունների կազմը․ 1. 2019 թվականի դեկտեմբերի 1-5-ը Բրյուսել Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ, […]

Ճոխ եւ շենշող: 271 միլիոն 797 հազար դրամ կհատկացվի «Ամանոր 2020» միջացառումների համար

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Երևանի ավագանին արտահերթ նիստ է գումարել: Օրակարգով նախատեսվում է Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեում  և Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի նպատակային հատկացումներն ավելացնել 271,797.1 հազար դրամով և այն ուղղել «Ամանոր 2020» միջոցառումների շրջանակներում Երևան քաղաքում իրականացվող միջոցառումների կազմակերպման և անցկացման ծառայությունների համար՝ գեղարվեստական մասի ապահովում, ձայնային, լուսային, լեդ էկրանների վարձակալություն և սպասարկում, ժամանակավոր կոնստրուկցիաներով վերգետնյա […]

Զոհրաբ Մնացականյանի ելույթի հայերեն թարգմանության մեջ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում ներառվել են նախադասություններ, որոնք նախարարի կողմից չեն հնչեցվել. Antifake.am

2019 թ. դեկտեմբերի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Բրատիսլավայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների այս տարվա թվով հինգերորդ հանդիպումը: Այսօր` օրվա երկրորդ կեսին, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ելույթ ունենալով ԵԱՀԿ  26-րդ նախարարական համաժողովին, անդրադարձավ նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշմանը: Նախարարի ելույթի 7 կետերը […]

Փաշինյանը ևս խստագույնս պետք է պատժվի ոստիկանին վարկաբեկելու համար․ պատգամավորի առաջարկը տեղին է, բայց ուշացած․ Politik.am/տեսանյութ/

Իշխանություններն արդեն իսկ գիտակցում են, որ հասարակության լայն զանգվածների աչքերում կորցրել են վստահությունը։ Ամեն օր նոր բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որոնք անհանգստացնում են իշխանավորներին։ Ներկա իշխանավորներն իրենց նախկին գործունեության ընթացքում վարկաբեկել են ոստիկանական համակարգը և արժեզրկել ոստիկանի աշխատանքը։ Այս մասին գրում Politik.am-ը եւ հավելում.  «Ոստիկանը իրենց ակտիվ ջանքերի շնորհիվ հեղինակազրկված է այլևս։ Վառ օրինակ […]

Օրվա հիստերիկ ժանրին համապատասխան՝ կառավարությունն ընդդեմ ներդրողների

Ներդրումների թեմայով վարչապետական, պատգամավորական և սոցցանցային գրոտեսկը վերջացնելուց հետո տակը մնում է պարզ հետևանքը՝ ներդրումներ չկան։ Թեման ընդհանրապես հումորային չէ։ Եվ եթե վարչապետը, քաղաքապետը և իշխող ուժը շարունակեն նույն տեմպով քննարկել արաբ ներդրողների հագուստը, բոթասը, հեռախոսի մոդելը, ապա իմացեք, որ ընդհանրապես կարող ենք կորցնել արաբական աշխարհից որևէ ներդրման հնարավորություն։ Ընդամենը պետք է հասկանալ մեկ պարզ […]

Տիկին Աննա, կարո՞ղ եք զոհված զինվորների մայրերին բացատրել, որ Ալիևայի հետ թեյ խմելն է այսօրվա հրամայականը. «Հանուն Արցախի» համազգային շարժման կանանց խորհուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, անդրադառնալով Մեհրիբան Ալիևայի` «Տելեգրամ»-ի էջում կատարած գրառմանը, նշել է, թե «աշխարհի տարբեր ժողովուրդներ կարողացել են հաղթահարել ավելի երկար տարիներ տևած պատերազմներ, կարողացել են հաղթահարել թշնամանքը, և այսօր չունեն սահմաններ, միևնույն տնտեսական միության մեջ են ապրում, ամենալավ բարեկամներն են. եթե դա հաջողվել է այլ եվրոպական ժողովուրդների, ինչո՞ւ չպետք է […]

Զորամասերում մեր հրամանատարները մի կոպեկ չեն ունեցել, որ վառված լամպի ու փչացած ծորակի հարցը լուծեն. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում  2020թ.  բյուջեի նախագծի քննարկմանը իր ծավալուն ելույթում անդրադարձել է պաշտպանության ոլորտին՝ նկատելով, թե սա այն ոլորտն է, ոորտեղ բաց չեն կարող խոսել:  «Բանակում հսկայական բարեփոխումներ են տեղի ունենում: Մինչև հիմա մեր զորամասերի հրամանատարները մի կոպեկ բյուջե չեն ունեցել, որ ենթադրենք այդ զորամասում մի հատ լամպ վառվելու, կամ մի հատ ծորակ փչանալու […]

Շնորհակալ ենք քեզ, Փաշինյան Նիկոլ. Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի քրեական գործի մասին

Եթե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, թե անհամբեր կսպասեն, թե ապագայում ում նկատմամբ հարուցված գործը կլինի կրակ, ում նկատմամբ գործը՝ հող: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը տեղեկատվական ռումբի ազդեցություն ունեցավ: Աշոտյանը նկատեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի