15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

Սյունիքը նոր մարզպետ ունի

Սյունիքի փոխմարչզպետի պաշտոնից ազատված Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության որոշումը տեղադրված է գործադիրի պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Մելիքսեթ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ»,- ասված է որոշման […]

2.5 տարի առաջ ինքը՝ հեղափոխական Նիկոլը Քարվաճառը Քաշաթաղից չէր տարբերում /տեսանյութ/

Հանրային տարակուսանք, զայրույթ առաջացրած տեսանյութից հետո, որտեղ Փաշինյանի աջակից իբր թե զինվորականը Արցախի բնակավայրրերը չի տարբերում մեկը մյուսից՝ Քարվաճառը նույնացնելով Ջաբրաիլի հետ՝ համացանցում լայն տարածումէ  ստացել 2,5 տարի առաջ դեռեւս ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից։ Այստեղ Փաշինյանը նույն իր աջակցի նման չի կարողանում տարբերակել հայկական տարածքները։ 

Սյունիքի մարզի Արավուս համայնքից 37 հա տրվել է Ադրբեջանին. Իմ քայլի պատգամավոր

 «Իրականում Արավուսից 37 հա հողատարածք՝ համայնքային պահուստային ֆոնդից տրվել է ադրբեջանցիներին։ Ինն հեկտար հողատարածք սեփականաշնորհված է, ՀՀ քաղաքացիներն ունեն այդ սեփականության վկայականները, սակայն զրկվել են իրենց հողատարածքները օգտագործելու իրավունքից։ Խոսքը վարելահողերի մասին է, ինչը մարդկանց ապրուստի միջոցն է»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Մեկ օրվա ընթացքում վարչապետի հրաժարականի հայտարարությանը միացել է ավելի քան 500 փաստաբան

Մեկ օրվա ընթացքում վարչապետի հրաժարականի հայտարարությանը միացել է ավելի քան 500 փաստաբան: …………………………………………………………………. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մենք՝ ներքոստորագրյալ փաստաբաններս, պահանջում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ՝ 1. վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է իշխանությունների բաժանման սկզբունքը՝ կալանավորելու հարցով դատավորի գործունեությանը «միջամտելու», դատարանների շրջափակումը կազմակերպելու, դատավորներին վիրավորելու, վեթթինգով սպառնալու, դատավորների և ԲԴԽ անդամների հետ կոնկրետ գործերը […]

Դիլետանտիզմը կործանում է պետական համակարգը։ Վտանգված է Հայաստանի հոգեւոր անվտանգությունը /տեսանյութ/

MEZZO ակումբում կազմակերպված «Ներկա իրավիճակում մտավորականի դերը» խորագրով հավաքին մտավորականները պատրաստվում են ընդունել կոչ` ուղղված հայ ժողովրդին և ներկա իշխանություններին։ Նրանք հայտարարում են, որ Հայաստանը վտանգված է բոլոր առումներով՝ անվտանգային, հոգեւոր անվտանգային, գիտական-արժեքային, քաղաքական եւ այլն։ ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ահազանգում է, որ վտանգված է Հայաստանի հոգեւոր անվտանգությունը, երբ տարիներ շարունակ տոտալ հարձակում եղավ […]

Երբեւէ նման անելանելի վիճակում չենք եղել։ Այսօր մեզ մոռացնել են տալիս այն կոդը, որով 1500 տարի առաջ ենք գնացել․ Սերժ Սրապիոնյան /տեսանյութ/

MEZZO ակումբում կազմակերպված հավաքին «Ներկա իրավիճակում մտավորականի դերը» խորագրով, ընդունվել է կոչ` ուղղված հայ ժողովրդին և ներկա իշխանություններին։ Մտավորականները նույնպես միանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։

Բերման է ենթարկվել 34 քաղաքացի

ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր՝ դեկտեմբերի 8-ին, անհնազանդության ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 34 քաղաքացի։  Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):  

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում ոստիկանները ծեծել են և բռնություն գործադրել Արարատի մարզպետարանի դիմացից բերման ենթարկված Գերասիմ Վարդանյանին

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում ոստիկանները ծեծել են և բռնություն գործադրել Արարատի մարզպետարանի դիմացից բերման ենթարկված Գերասիմ Վարդանյանին. տեղեկացրեց Գերասիմ Վարդանյանը, որն այժմ գտնվում է ոստիկանության Արտաշատի բաժնում: «Բաժին բերման ենթարկելուց հետո ոստիկաններով թափվեցին վրաս և սկսեցին հարվածել ու հայհոյել: Ես, իհարկե, հնարավորության սահմաններում թույլ չտվեցի, որ Նիկոլի ռեժիմին ծառայող այդ թափթփուկները հագուրդ տան իրենց մոլուցքին, […]

Բալահովիտ համայնքը միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի համայնքապետարանը հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև. «Բալահովիտի համայնքի ղեկավար Կամո Գրիգորյանը և համայնքի ավագանին պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Պարտված իշխանությունը բարոյական իրավունք չունի ղեկավարելու երկիրը»։ Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետի հրաժարականի պահանջին էին միացել նաև Ապարան, Թումանյան և Նորաշեն համայնքները։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի