15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

Պատերազմի օրերին դատախազի նոր տեղակալ Սրբուհի Գալյանի նստավայրի ու ծառայողական մեքենայի համար ավելի քան 60 մլն դրամ է ծախսվել:

Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ պատերազմի օրերին դատախազի նոր տեղակալ Սրբուհի Գալյանի նստավայրի ու ծառայողական մեքենայի համար ավելի քան 60 մլն դրամ է ծախսվել: 

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Բուլղարիայից 50.000 հին արկ է ներկրել և նոր սպառազինության գնով վաճառել բանակին. հրետանու արկերի հետքերով

Նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե մինչ իր իշխանության գալը բանակում լուծված չի եղել անգամ հրետանու արկերի խնդիրը։ Mediaport-ին հայտնի է դարձել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «լուծել» հրետանու արկերի «խնդիրը»։ Տեղեկանալով այն մասին, որ մինչ հեղափոխությունը ՀՀ ՊՆ-ն պայմանագիր է կնքել Բուլղարիայի հետ 50.000 արկ ձեռքբերելու և […]

Ուջան համայնքի ղեկավարը և աշխատակազմը պահանջում են ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Ուջանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ համայնքի ղեկավարն ու աշխատակազմը պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հայտարարության մեջ ասվում է. «Նկատի առնելով, որ իր պաշտոնավարության ընթացքում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել բազմաթիվ սխալներ և սայթաքումներ` արտաքին և ներքին քաղաքականության, տնտեսության կառավարման, պետական շինարարության ասպարեզներում, որ իր անկարող և ապիկար քաղաքականության պատճառով […]

Բժիշկներն և բուժաշխատողները պահանջում են երկրում ստեղծված աղետալի վիճակի պատասխանատու Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը

Նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությամբ մեր պատմության մեջ մի խայտառակ էջ ամրագրվեց: Ըստ էության կորցրինք Արցախի Հանրապետությունը՝ տասնյակ տարիների մեր համազգային ձեռքբերումները, արձանագրելով նաև անդառնալի մարդկային կորուստներ: Մեր երկրի քաղաքական ղեկավարության կրած պարտության հետևանքները մեզ դեռ երկար տարիներ են ուղեկցելու: Այսօր արդեն վտանգված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու մեր ժողովրդի անվտանգությունը: Ակնհայտ […]

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում երեկ ադրբեջանցի է հայտնվել

«Տավուշի մարզի սահմանամերձ  Բերդավան համայնքում երեկ  ադրբեջանցի է հայտնվել: NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետ Սմբատ Մուղդուսյանը հայտնեց, որ ադրբեջանցի տղամարդուն նկատել են դեկտեմբերի 9-ի  լույս 10-ի գիշերը` ժամը 4:00-5:00-ի կողմերը: «Գյուղի հացի փռան մոտ են գրել, ԱԱԾ աշխատակիցները նրան տարել են, այլ մանրամսների չեմ տիրապետում»,-ասաց  նա:  

Էջմիածնի ավագանու անդամները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին

Էջմիածնի ավագանու մի շարք անդամներ ևս միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին՝ գրելով Յուրաքանչյուր րոպեն արժևորելով` անհրաժեշտ է այնպիսի լուծումներ գտնել, որոնց արդյունքում նոր անդառնալի հետևանքներ չունենանք։ Ստեղծված իրավիճակում ամեն օր է՛լ ավելի ենք համոզվում, որ այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպասվող աղետը, ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ողջ կառավարության հրաժարականը։ Սա […]

Յուրացում կատարելու փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում յուրացում կամ վատնում կատարելու փաստով նյութեր են նախապատրաստվում: Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, նշված բաժին է դիմել 32-ամյա Անի Մարկուն և հայտնել, որ հոկտեմբերի 28-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետութունից Արթուր. Խ.-ի անվամբ որպես օգնություն Հայաստանի Հանրապետություն է բերվել 2,5 տոննա գույք, որը տեղափոխվել է Լոռու մարզպետարանի վարչական շենք և […]

«Մի՜ ծառայեք այս այլասերված, անգրագետ, դավաճան իշխանություններին». ոստիկանությունից կադրային արտահոսքը շարունակվում է

 Անցած 24 ժամվա ընթացքում մի քանի տասնյակ ոստիկաններ ազատման դիմումներ են գրել: Նրանցից մի քանիսը՝ Վան Գրիգորյանը, Սերոժ Ղարիբյանը, Վանիկ Պարույրյանը դիմել են իրենց ծառայակից ընկներին՝ կոչ անելով «չծառայել այս այլասեռված, անգրագետ, դավաճան իշխանություններին»: Եւս մեկ ծառայող՝ ոստիկանության մայոր, Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության օպեր լիազոր Դերենիկ Ուզունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի