13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԸՆՏՐԱՆԻ

Հերոսական Մատաղիս. դիրքերում կանայք են

Տեր Արամ քահանա Միրզոյանը ֆեյսբուքի իր հանրագրում տեղադրել է լուսանկարներ և գրառել. «Շնորհավոր Մայրության և Գեղեցկության տոնը՝ Աստվածամոր Ավետման տոնի շնորհով… Հերոսական ՄԱՏԱՂԻՍ… 07 ապրիլի 2016թ.»: Լուսանկարներում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն է: 

Ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը, և ոչ միայն Ռուսաստանը, այլ այդ կառույցի անդամ-երկրները զենք են վաճառում Ադրբեջանին․ Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանի և Անգելա Մերկելի պատասխանները ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին՝ ամբողջությամբ Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սերժ Սարգսյանը և Անգելա Մերկելը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-գերմանական հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության ընդգրկուն օրակարգը, անդրադարձել այդ հարաբերություններն առավել ամրապնդելու երկկողմ հետ ագա քայլերին: […]

Հայկական դիրքերից մինչեւ Այսրկովկասի զարկերակ

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մշակած պլանները, այն է՝ Արցախի պետական սահմանի տարբեր ուղղություններով ու մինչ այդ չկիրառված տարբեր զինատեսակներով արագ հարձակում գործելու միջոցով փորձել հասնել հաջողության, ձախողվեցին: Ադրբեջանի  ղեկավարությունը լավագույնս կանխազգաց,  որ շարունակվող ռազմական բախումները դառնալու են հեռուն գնացող գործընթացների սկիզբը և բերելու են Այսրկովկասյան տարածաշրջանում ուժերի նոր վերադասավորումների: Բոլորի, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարի համար այլևս պարզորոշ է, որ արցախյան կողմը, հակառակորդի ամենածայրահեղ արկածախնդրություններն ապագայում չեզոքացնելու և խաղաղ ազգանբնակչությանը նման վտանգներից զերծ պահելու նպատակով, ընթացող պատժիչ գործողությունները զուգորդելու էր թշնամու թիրախի տակ գտնվող բնակավայրերի շուրջ անվտանգության առավել խոշոր շերտերի ստեղծմամբ: Բացառված չէր անգամ Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող Շահումյանի շրջանի (Արցախի Հանրապետության կազմում ձևավորված 8 շրջաններից մեկի՝ Շահումյանի շրջանի հյուսիսային հատվածը) ազատագրումը, և պատահական չէին այս օրերին հատկապես շահումյանցիների շրջանում տիրող ոգևորությունները: Իրադրությունների զարգացումը լարվածության առաջնագիծը տեղափոխելու էր շատ ավելի առաջ և հետագա հնարավոր պատերազմական բոլոր գործողություններն ընդհուպ մոտենալու էին Գանձակ-Եվլախ 69 կմ երկարությամբ հատվածին: Ավելորդ չենք համարում նշելու, որ Թալիշ գյուղին մերձակա դիրքերից մինչ նշյալ հատված ընկած հեռավորությունը ուղիղ գծով այսօր ընդամենը 25-26 կմ է: Հիշեցնենք, որ Գանձակ – Եվլախ այդ հատվածը, որին ընդհուպ մոտենալու էր շփման գիծը, համարվում է  Այսրկովկասի զարկերակը. այստեղով են անցնում Ադրբեջանը Վրաստանին կապող և ՀՀ-ն շրջափակող  բոլոր տարանցիկ ուղիները՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Սուփսա նավթամուղերը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս  երկաթուղին (կառուցվող), գլխավոր  ավտոմոբիլային ճանապարհները և այլն: Պարզորոշ էր, որ Ադրբեջանի ապագա ցանկացած ռազմական գործողություն լրջագույնս վտանգելու էր այս ուղիների գործառույթները: Այսինքն՝ Ադրբեջանն իր գործողություններով հարվածելու էր սեփական շահերին: Սակայն սա դեռ ամենը չէ: Տարանցիկ այս ուղիները Ադրբեջանից զատ կարևոր կենսական անհրաժեշտություն են նաև այլ երկրների համար և հանդիսանում են  Ասիան Եվրոպային կապող, տնտեսականից զատ նաև աշխարհաքաղաքական խոշոր նշանակություն ունեցող ծրագրեր: Այս պայմաններում, տարանցիկ նախագծերի հետևում կանգնած մի շարք գերտերությունների ու խոշոր ընկերությունների շարքում, որպես նշյալ ուղիների անմիջական նախաձեռնող կողմ, դժվարին կացություն էր ստեղծվում նաև Թուրքիայի համար: Իսկ հարևան Վրաստանը պարզապես կկորցներ տարանցիկ պետության իր նշանակությունը՝ դրանից բխող բոլոր տնտեսական ու երկրաքաղաքական հետևանքներով: Այս վտանգը շատ լավ գիտակցում էր նաև Վրաստանի ղեկավարությունը, և բնավ պատահական չեն այս օրերին այդ երկրի ինչպես բարձրագույն ղեկավարության, այնպես էլ հասարակ չինովնիկների, փորձագիտական ու գաղափարախոսական շրջանակների հնչեցրած տագնապալի մտահոգությունները: Գտնվելով խորը կախվածության մեջ և նաև այդ պատճառով չկարողանալով սաստման կոչեր հնչեցնել Ադրբեջանի հասցեին՝ Վրաստանի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, պաշտպանության նախարարն ու այլ բարձրաստիճան գործիչներ ստիպված էին կրակի դադարեցման և խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ նստելու հորդորներ անել կողմերից երկուսին էլ: Վրացական կողմը բացեիբաց չի արտահայտվում իր բուն մտահոգությունների մասին, սակայն ղեկավարների ամենօրյա հայտարարությունների նման առատությունը, անգամ որպես միջնորդ հանդես գալու առաջարկը խոսում են վերջիններիս շրջանում տիրող տագնապալի տրամադրությունների մասին: Իրադարձությունների զարգացման վերնշյալ սցենարն ամենևին […]

Սպանե՞լ, թե՞ չսպանել գայլերին /վիդեո/

Բնապահպահպաններն արդեն որերորդ տարին է` պայքարում է բնության սանիտարներին` գայլերին փրկելու ուղղությամբ: «Վերջին տարիներին, մասնավորապես` անտառների թվի կրճատման հետեւանքով, կրճատվել է տարբեր կենդանիների կենսամիջավայրը։ Հետևաբար, չունենալով համապատասխան կենսամիջավայր, տվյալ դեպքում գայլերը ստիպված դուրս են գալիս մարդկային միջավայր եւ փնտրում որս` ընտանի կենդանիների տեսքով»,- ասում է բնապահպան Սիլվա Ադամյանը` հավելելով, որ գայլը երբեք առանց պատճառի չի […]

100 տոկոս ցրտահարություն. այգեգործները ճարահատ դուրս կգան երկրից

Այս տարի ծիրան արտահանողները չեն հասնի Արմավիրի մարզի` ծիրանով հարուստ բնակավայրեր, որպեսզի ծիրան գնեն ու արտահանեն: Կանխատեսվում է, որ ծիրանը «ոսկու գին» կունենա, իսկ տանտիրուհիները ստիպված կլինեն գազօջախներին դնել ոչ թե ծիրանով լեցուն կաթսաներ` ջեմ, մուրաբա պատրաստելու համար, այլ դդում,  խնձոր կամ տանձ: Henaran.am-ի հետ զրույցում Ակնալիճ համայնքի ղեկավար Գեւորգ Միսակյանը նշեց, որ իրենց այգիները […]

Միակ կենարար աղբյուրը` ջուր

Ըստ գիտնականների` անծայրածիր տիեզերքում մինչ օրս միայն Երկիր մոլորակում է, որ գոյություն ունեն ջրի պաշարներ եւ հենց սա է պատճառն, որ Երկիրը համարվում է  ջրային մոլորակ, քանզի վերջինիս մակերեսի մոտ 75 տոկոսը ջրային տարածքներն են: Սակայն այդ հսկայական ծավալի 97 %-ն աղի է եւ օգտագործման համար ոչ պիտանի: Ավելին` մնացած 3 տոկոս քաղցրահամ ջրերի միայն […]

Առյուծ-Արտյոմ մենամարտի հետքերով

Երեկ համացանցում բուռն քննարկում էր ծավալվել  FPWC-ի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի նորաստեղծ կարանտինային կենտրոնում (Արարատի մարզ՝ Ուրցաձոր) տեղի ունցած միջադեպի անչությամբ: Միահամուռ կերպով մեղադրանքներն ուղղվեցին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC), քանի որ ապաստարանը գտնվում է դրա վերահսկողության ներքո: Ամիսներ առաջ, երբ կենդանաբաններն ու բնապահպաններն աղմուկ բարձրացրեցին, անգամ` միջազգային մամուլն անդրադարձավ  Գյումրու մասնավոր կենդանաբանական […]

Ուսուցչուհին երկաթյա կախիչով հանել է Մեսրոպի աչքը. հարազատները հուսահատ են

Սևան քաղաքի բնակիչ, 8-րդ  դասարանի աշակերտ Մեսրոպ  Խաչատրյանը աչքը կորցրեց ուսուցչուհու բռանարարքի պատճառով: Ուսուցչուհին երկաթյա կախիչով բառացիորեն հանել է տղայի աչքը դասի ժամանակ առանց հարցնելու ոտքի կանգնելու և կախիչին մոտենալու համար: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մեսրոպ Խաչատրյանի հորեղբայրը՝ Վահագն Խաչատրյանը: Արդեն 2 տարի ձգձգվող դատական գործընթացը շարունակվում է: Մեսրոպի հարազատները հուսահատվել են: […]

Հղի վիճակում պատերազմ գնաց … շատ ծանր է, հասկացեք /վիդեո/

Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը պատերազմ գնաց կամավոր: 14 օր հացադուլի նստած հղի կինը իր պարտքն էր համարում նվիրվել հայրենիքին: «1988 թվականին մենք տղաների հետ երդում տվեցինք ու մեր արյունը խառնեցինք իրար: Ես չեմ խախտել երբեք  իմ երդումը: Ես չեմ կարող ապրել առանց Հայաստանի: Ես 14 օր հղի վիճակում հացադուլի եմ նստել՝ առաջին հացադուլավորներից եմ»,-Henaran.am-ի հետ զրույցում […]

«Պետք է պատգամավորների աչքերը հանել… բոլորը լակոտներ են»

«Եթե աչքերը հանելը էթիկայի հանձնաժողովի համար նորմալ է կամ ականջները կտրելը համապատասխանում է նորմային, ապա այն բոլոր պատգամավորները, ովքեր լրագրողներին կամ քաղաքացիներին նման բառեր կասեն,  ուրեմն պետք է նրանց աչքերը հանել, և նրանք բոլորը լակոտներ են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Նշենք, որ այսօր՝ փետրվարի 29-ին հրավիրված նիստում Հայաստանի ԱԺ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի