23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սպանե՞լ, թե՞ չսպանել գայլերին /վիդեո/

Բնապահպահպաններն արդեն որերորդ տարին է` պայքարում է բնության սանիտարներին` գայլերին փրկելու ուղղությամբ:

«Վերջին տարիներին, մասնավորապես` անտառների թվի կրճատման հետեւանքով, կրճատվել է տարբեր կենդանիների կենսամիջավայրը։ Հետևաբար, չունենալով համապատասխան կենսամիջավայր, տվյալ դեպքում գայլերը ստիպված դուրս են գալիս մարդկային միջավայր եւ փնտրում որս` ընտանի կենդանիների տեսքով»,- ասում է բնապահպան Սիլվա Ադամյանը` հավելելով, որ գայլը երբեք առանց պատճառի չի հարձակվի մարդու վրա:

Սակայն գյուղմասնագետներն իրենց փաստերն են առաջ քաշում, որ սոված գայլերի հարձակումների հետեւանքով անասնապահական տնտեսությունները մեծ վնասներ են կրում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության լրահոսը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ մեր փրկարարներին հաճախ են ահազանգում նման դեպքերի համար, եւ մեր անասնապահ-որսորդներն էլ չեզոքացնում են «անկուշտ» գայլերին:

Բնապահպանն սակայն շարունակում են պնդել, որ սխալ մեթոդներով են պայքարում գայլերի դեմ. «Այն գյուղական տնտեսությունները, որտեղ գայլերի հարձակման առավել մեծ վտանգ կա, նախ պետք է ավելի բարվոք վիճակում պահել, մարդականց գոմերը դուռ չունեն, տանիք չունեն: Գյուղացիներն ուղղակի չունեն գելխեղդ շներ, ինչը կարևոր է գայլերի հարձակման վտանգի տակ գտնվող համայնքներում»:

Զայրացած բնապահպանները, անկախ փորձագետները, կենդանաբաններ եւ գիտնականներ հորդորում են կառավարությանը` խորհրդակցել իրենց հետ, հետո հաստատել նման որոշումները: Բնապահպաններին այսօր անհանգստացնում են ոչ թե կառավարության որոշման պատճառները, այլ հետեւանքները: Որոշ բնապահպաններ, իհարկե, հաստատում են, որ գայլերի թվաքանակը կտրուկ աճել է, սակայն նաեւ նշում են, որ այդ կենդանատեսակի համար կերակուր հանդիսացող կենդանիների՝ նապաստակներ եւ այլն, թվաքանակն է կրճատվել, ինչի հետեւանքով գայլերը, չունենալով այլընտրանք, հասնում են մարդկանց բնակավայրեր։

Բնապահպաններն առաջարկում են, որ կառավարության հատկացրած գումաները ոչ թե ծախսվեն գայլ որսալու վրա, այլ ուղղվեն ոչ բարվոք անասնապահական տնտեսությունները ամրացնելուն, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրապետության հյուսիսարեւմտյան եւ կենտրոնական մարզերի անասնապահական տնտեսությունները գտնվում են անմխիթար վիճակում, ինչն էլ հեշտացնում է որսի դուրս եկած գայլերի ներթափանցումը տվյալ տնտեսություններ:

Բնապահպան-ակտիվիստ Կարինե Փանոսյանն էլ նշում է, որ գայլերի սննդի պակասը գալիս է ոչ միայն պոչամբարների, ՀԷԿ-երի, անտառահատումների հետևանքով, այլև այն կենդանիների որսի, որով սնվում են գայլերը:

Կենդանաբանները պնդում են, որ մարդ եւ գայլ կոնֆլիկտը դարերից է եկել, եւ այն մեղմելու համար տարբեր երկրներ տարբեր միջոցառումներ են իրականացրել: Հայկական իրականության մեջ գայլերի որսը համարվում է ամենակարճաժամկետը, իսկ գայլերին բնակավայրերից հեռու պահելու համար անհրաժեշտ է ավելացնել գայլերի սնունդ հանդիսացող կենդանատեսակների թվաքանակը:

Բնության մեջ գայլերի կտրուկ նվազումը անհանգստացնում է նաեւ այն առումով, որ հիվանդ կենդանիներով սնվող բնության սանիտարների բացակայության պարագայում կարող են բռնկվել տարբեր համաճարակներ: Հիշեցնենք, որ տարիներ առաջ տարբեր պատճառներով անկումներ գրանցվեցին հատկապես խոզաբուծության ոլորտում, դրա պատճառը վայրի խոզերն էին` վարազները:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ