19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Պեսկովը մանրամասներ է հայտնել Պուտին- Էրդողան հանդիպումից

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանություններ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ սեպտեմբերի 23-ին կայացած հանդիպման վերաբերյալ, գրում է Ermenihaber.am-ը: Պեսկովը մասնավորապես նշել է, որ հանդիպման ժամանակ  քննարկվել են Սիրիայի հարցը և թուրք-ռուսական գազատարի՝ «Թուրքական հոսքի» նախագծի վերսկսմանը վերաբերող խնդիրներ: Պեսկովը հայտնել է, որ Սիրիայի հարցում երկու երկրների միջև […]

Արդյունավետ բանակցություններ ենք ակնկալում. Ուորլիքը Նյու Յորքում սպասում է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Նյու Յորք, որտեղ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Նա այդ մասին գրառում է արել սոցկայքերի իր էջում. «Ժամանել եմ Նյու Յորք` հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին: Մենք արդյունավետ բանակցություններ ենք ակնկալում»:

Հասցեական պատժել պաշտոնյաներին . Ալիեւը կուլ չի տալիս Եվրախորհրդարանի ապտակը

Սեպտեմբերի 10-ին Եվրախորհրդարանի` Ադրբեջանի մասին բանաձեւը Բաքվում հիստերիկ ալիք է բարձրացրել: Ի պատասխան բանաձևի, Ադրբեջանի խորհրդարանն հանդես է եկել պատասխան հայտարարությամբ. «Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը վիրավորական է Ադրբեջանի համար: Դրա նպատակն է Ադրբեջանին վարկաբեկելը: 2014 թ. սեպտեմբերից, երբ իր աշխատանքները սկսեց Եվրախորհրդարանի նոր կազմը, Ադրբեջանի հետ համագործակցությունը չստացվեց: Խորհրդարանի նախագահի ոչ պաշտոնական ցուցումով արգելվել է պատգամավորների […]

Անլուրջ է ԼՂ հակամարտությունը օգտագործել մարդու իրավունքների ոտնահարումները թաքցնելու համար. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դանիել Բեյերը Թվիթերի իր էջում գրառում է արել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ: Նա մասնավորապես գրել է, որ Ադրբեջանի հասարակության մեջ լուրջ անկում կա, ինչի պատճառը ադրբեջանական կառավարության և միջազգային հանրության միջև վստահության բբացակայությունն է: «Անլուրջ եւ ոչ օգտակար է Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտությունն օգտագործելը Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումները թաքցնելու համար»,- […]

Մամեդյարովը դժգոհություն է հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ընդունելով ԵԽԽՎ հատուկ առաքելությանը, հայտարարել է, որ Ադրբեջանում անհրաժեշտ  միջոցառումներ են ձեռնարկվել ժողովրդավարական, արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար: Նա նշել է նաեւ, որ այն, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հրաժարվել է դիտորդներ ուղարկել Ադրբեջան, չի համապատասխանում այդ գրասենյակի մանդատին, գրում է contact.az-ը: «100 մլն բնակչություն ունեցող […]

Քուրդ զինյալները հարձակումներ են իրականացրել Թուրքիայի 4 նահանգում

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները հարձակումներ են գործել Թուրքիայի Էլազըղ (պատմ. Խարբերդ), Բիթլիս, Թունջելի (պատմ. Դերսիմ), Մարդին նահանգներում, գրում է  Ermenihaber.am-ը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «haberler» լրատվական կայքը, Էլազըղի Քարաքոչան շրջանում  PKK-ի գրոհայինները ականանետերով կրակ են բացել տեղի ոստիկանական բաժանմունքի վրա: Ոստիկանության պատասխան կրակից հետո  զինյալնները փախուստի են դիմել դեպքի վայրից: Հարձակման ժամանակ զոհեր և […]

Վրացի ոստիկանները ծեծել են կալանավորներին. տուժածները հայեր են

Սեպտեմբերի 21-ին Ախալցխայի Մարզական դատարանում դատական լսումներ են անցկացվել երեք քաղաքացիների գործով, որոնք մեղադրվում են վերջերս Ախալքալաքում տեղի ունեցած սպանության մասին տեղեկություններ կոծկելու մեջ, գրում է akhaltskha.net-ը: Մինչ դատական նիստի սկսվելը, մեղադրյալների հարազատները բողոքի ցույց են կազմակերպել հենց դատարանի շենքի առջև: Մեղադրյալներ Իգիթյանի, Նալբանդյանի և Կարապետյանի հարազատները հաստատում են, որ կալանավորների հանդեպ կտտանքներ և անմարդկային վերաբերմունք է գործադրվել: […]

Ստամբուլում վերանորոգվում է նշանավոր Պալյանների տոհմական գերեզմանոցը

18-19-րդ դարերում Օսմանյան կայսրությունում արքունի ճարտարապետեր հանդիսացած Պալյանների նշանավոր տոհմի Ստամբուլում գտնվող գերեզմանոցը վերանորոգվում է, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս»-ի Սկյութար թաղամասի  Սուրբ խաչ հայկական գերեզմանատանը գտնվող ընտանեկան գերեզմանոցը նորոգվում է «Հայ Ճարտարապետների և ինժիներների միության» (HAYCAR) աջակցությամբ ու արտասահմանում բնակվող Անուշավան Հրաչ Քըրմըզըյանի ու եղբոր հովանավորությամբ: Նախագծի շրջանակներում  ընտանեկան գերեզմանոցին կմիացվի […]

Հուսով ենք` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մինչեւ տարեվերջ կհանդիպեն. Ուորլիք

Ընթացիկ տարում հաջողվել է առաջընթաց գրանցել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցություններում ու նվազեցնել լարվածությունը շփման գծում։ Նման հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական Trend գործակալության հետ հարցազրույցի ժամանակ: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհամբերությամբ են սպասում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակներում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների […]

Միգրանտային ճգնաժամ: 13 մարդ մահացել է Թուրքիայում լաստանավային բախումից

«Առնվազն 13 միգրանտներ, այդ թվում, երեխաներ, մահացան իրենց նավակի և լաստանավի բախման հետևանքով, որը դուրս էր գալիս Թուրքիայից և շարժվում հունական Լեսբոս կղզի»,- հայտարարել է թուրքական  Չանաքալե  նավահանգիստի առափնյա պահակախումբը: Հերթական դժբախտ պատահարը գրանցվել է սեպտեմբերի 20-ին: Արդեն տասնյակ մարդկային կյանքեր խլած դեպքերը, սակայն, միգրանտների համար կանգ առնելու ազդակ չեն հանդիսանում: Նրանք շարունակում են փախնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված