23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայում Ռուսաստանի 3 քաղաքացի է ձերբակալվել ԻՊ-ի անդամ լինելու մեղադրանքով

Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում նախօրեին տեղի ունեցած պայթյունից հետո Թուրքիայի անվտանգության ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամներ հայտնաբերելու նպատակով տարբեր քաղաքներում հատուկ գործողություններ են սկսել։ Մոտ 10 հոգի արդեն ձերբակալվել է, որոնցից 3-ը ՌԴ քաղաքացիներ են, գրում է lifenews.ru-ն՝ թուրքական լրատվամիջոցներին հղումով։ Նրանց բնակարաններից հայտնաբերվել է «ԻՊ» ահաբեկչական կազմակերպությանն առնչվող բազմաթիվ փաստաթղթեր և անձնական գործեր: Նշվում […]

Թուրքիայում 5 տարում 7 կոտորած, 537 զոհ, 0 հրաժարական. ո՞վ է մարդասպանը

Վերջին 5 տարում Թուրքիայում 7 զանգվածային սպանդ է տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել է 573 մարդ: Թուրքական ընդդիմադիր «Sendika.org» լրատվակայքը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ չնայած այս վիճակագրությանը՝  դեպքերից և ոչ մեկը չի ուղեկցվել որևէ պատասխանատու պաշտոնյաի պաշտոնաթողությամբ: Փոխարենը ամեն անգամ լրատվամիջոցների նկատմամբ լուսաբանման սահմանափակումներ են կիրառվել, գրում է Ermenihaber.am-ը: «5 տարում 7 […]

Բախումներ ու ակցիաներ Ադրբեջանում․ կան ձերբակալվածներ

Ադրբեջանում բոլոր ապրանքների 50 տոկոսից ավելի թանկացել են, ինչը երկրում բողոքի լուրջ ալիք է բարձրացրել։ Երեկվաներից տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են իրականացվում, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով, կան մեծ թվով ձերբակալվածներ: Ակցիան ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ է կիրառել: Քաղաք ՆԳՆ հատուկ ստորաբաժանումներ են մտցվել:  

Դիտարկում է անցկացվելու

 Հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/։ ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն […]

Ռուսաստանի գործողություններն ավելի են խորացնում տարածաշրջանային խնդիրները. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեսպանների 8-րդ համաժողովում անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, Ռուսաստանի հետ սրված հարաբերություններին, գրում է Ermenihaber.am-ը: Էրդողանը ելույթի ժամանակ պնդել է, որ Ռուսաստանը տարածաշրջան է մտել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարելու պատրվակով, սակայն Սիրիայում Ռուսաստանի գործողություններն ուղղված չեն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ: Ըստ Էրդողանի՝ Ռուսաստանի գործողություններն ավելի են խորացնում տարածաշրջանային խնդիրները: […]

Պայթյունն իրականացրել է սիրիացի մահապարտը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ  Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում պայթյունն իրականացրել է սիրիացի մահապարտը, հայտնում է Ermenihaber.am-ը: Թուրքական «T24» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այս մասին Էրդողանը հայտնել է  դեսպանների 8-րդ համաժողովում ելույթի ընթացքում: Էրդողանը նշել է, որ այս դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ահաբեկչությունը կանխելու համար հարկավոր է դրա դեմ միասնաբար պայքարել: […]

Պայթյունից բացի` նաև խոշոր հրդեհ Ստամբուլում /ֆոտո/

Ստամբուլում այսօր առավոտյան ժամերին տեղի ունեցած պայթյունից բացի քաղաքի մեկ այլ թաղամասում` Մալթեփեում, հյուրանոցներից մեկի շինհրապարակում խոշոր հրդեհ ե բռնկվել, գրում է Ermenihaber.am-ը: Ականատեսների պնդմամբ հրդեհից առաջ պայթյուն է տեղի ունեցել, ինչից հետո 12 հարկանի հյուրանոցը կրակի մեջ է հայտնվել: Թուրքական «Sondakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` դեպքի վայր են մեկնել մեծ թվով շտապ օգնության և հրշեջ […]

Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թվում հայեր չկան

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջը, նախնական տեղեկություններով՝ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թվում հայեր չկան: Հիշեցնենք, որ Ստամբուլում այսօր մահապարտը պայթեցրել է ինքն իրեն, ինչի արդյունքում կան զոհեր եւ վիրավորներ։

Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 15-ը․ մանրամասներ

Այսօր առավոտյան տեղական ժամանակով ժամը 10:20-ին Ստամբուլի զբոսաշրջային կենտրոններից մեկում՝ Սուլթանահմեթ հրապարակում, ուժգին պայթյուն է որոտացել, գրում է Ermenihaber.am-ը: Պայթյունի հետևանքով զոհվել է 10 հոգի, վիրավորել է՝ 15-ը: Այս մասին «CnnTürk»-ի ուղիղ եթերում հայտնել է առողջապահության նախարարության Ստամբուլի նահանգային վարչության պետ Սելամի Ալբայրաքը: Թուրքական «Milliyet» թերթի կայքը, հիմնվելով ականատեսների հայտնած տեղեկությունների վրա, նշում  է, որ պայթյունը […]

Մահապարտը պայթեցրել է իրեն Ստամբուլում․ կան զոհեր եւ վիրավորներ /վիդեո/

Ստամբուլի կենտրոնական հրապարակներից մեկում՝ Սուլթանահմեթում, հզոր պայթյուն է որոտացել, որի հետեւանքով կան բազմաթիվ վիրավորներ։ Պայթյունը տեղի է ունեցել տրամվայի կանգառի մոտ, դրա ձայնը այնքան հզոր է եղել, որ լսվել է Ստամբուլի այլ շրջաննում ևս՝ Թաքսիում, Սիրքեջիում, Չաղլայանում, Բեշիկթաշում, Քասըմփաշայում: Նախնական տեղեկություններով՝ պայթյունը իրականացվել է մահապարտ-ահաբեկչի կողմից, նշվում է նաեւ, որ վիրավորներից 6-ը գերմանացի զբոսաշրջիկներ են։ Այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի