17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պայթյունն իրականացրել է սիրիացի մահապարտը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ  Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում պայթյունն իրականացրել է սիրիացի մահապարտը, հայտնում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «T24» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այս մասին Էրդողանը հայտնել է  դեսպանների 8-րդ համաժողովում ելույթի ընթացքում:

Էրդողանը նշել է, որ այս դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ահաբեկչությունը կանխելու համար հարկավոր է դրա դեմ միասնաբար պայքարել: Նա վստահեցրել, որ Թուրքիան շարունակելու է ահաբեկչության դեմ իր վճռական և սկզբունքային պայքարը:

Էրդողանն ընդգծել է, որ իրենք ահաբեկչական խմբավորումների միջև տարբերություն չեն դնում: «Մեզ համար ԻՊ-ի («Իսլամական պետություն»), PKK-ի («Քուրդիստանի բանվորական կուսակցություն») կամ PYD-ի (Սիրիայում գործող քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն») միջև տարբերություն չկա: Այս տարածաշրջանում գործող բոլոր ահաբեկչական կազմակերպությունների հիմնական թիրախը Թուրքիան է»,- հավելել է Էրդողանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ