23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Սիրիայում 5 հայ է զոհվել

Սիրիայի հյուսիս-արեւելքում Ղամիշլի քաղաքի ասորական թաղամասում հնչած պայթյունների հետևանքով 16 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկանում ենք Arevelk.am-ից: Նշվում է, որ հնչած երեք պայթյունի հետևաքով նաև տասնյակ մարդիկ են վիրավորվել են։ Զոհերի մեջ հինգ հայեր են եղել: Մանրամասները՝  սկզբնաղբյուր կայքում:

Թուրքիայի գերհագեցած տարին. թուրքագետն ամփոփում է

2015 թվականը Թուրքիայում բավական հագեցած էր տարատիպ իրադարձություններով ու զարգացումներով, ինչը, հիրավի, թույլ է տալիս տարին համարել վճռորոշ թուրքական նորագույն պատմության համար: Պատմական տարին կարևոր էր ինչպես ներքաղաքական զարգացումների, այնպես էլ միջազգային իրադարձությունների համատեքստում: Երկար տարիներ ի վեր առաջին անգամ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին հաջորդեց քաղաքական ճգնաժամը և կրկնակի ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, ինչը մեր արևմտյան հարևանի […]

Ծանր կորուստներ ունեցանք, բայց ամուր ենք.Աշոտ Ղուլյան

  ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի շնորհավորանքը ժողովրդին` Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ. Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Անցնող տարին իրադարձություններով հարուստ, զարգացումներով՝ բարդ ու անկանխատեսելի էր. մենք շարունակեցինք արարել, հիմքեր ստեղծել կայուն զարգացման եւ բարեկեցիկ ապագայի համար: 2015 թվականը հիշարժան տարի էր, եւ այն մեզ համար նշանավորվեց […]

Վրաստանը քայլեր կանի` աբխազների ու օսերի հետ հաշտվելու համար. Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին համարձակ քայլեր կանի՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի ժողովուրդների հետ հաշտվելու համար, գրում է sputnik georgia-ն: «Մեր ամենագլխավոր գերակայությունը կլինի հաշտության քաղաքականության ուղղությամբ քայլերի առավելագույն ուժեղացումը, փորձելու ենք էլ ավելի արիակամ քայլեր անել: Ժամանակը մեր դեմ է աշխատում, եւ մենք բոլորս պետք է դա գիտակցենք: Մենք տրամատրված ենք, որպեսզի ամբողջ […]

Պայթյունների շարք Ստամբուլի երկաթուղային կայարանում /ֆոտո/

Ստամբուլի Հայդարպաշ երկաթուղային կայարանում պայթյունների շարք է որոտացել, ինչի հետեւանքով էլ հրդեհ է բռնկվել։ Այժմ դեպքի վայրում աշխատում են հրշեջները։ Ականատեսները պատմել են, որ 5 պայթյուն է հնչել։ Թե ոչն է եղել պայթյունի պատճառը, առայժմ պարզ չէ։  

Թուրքիայի մեջլիսում ցեղասպանվածների սերունդներին քաղաքացիություն շնորհելու օրինագիծ է ներկայացվել

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ժՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան, որով նախատեսվում է Թուրքիայի քաղաքացիություն տրամադրել 1914 թվականից բռնագաղթի ենթարկվելու, ինչպես նաև այս կամ այն պատճառով քաղաքացիությունից զրկվածների սերունդներին, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «haberaktuel.com» լրատվական կայքի` օրինագծի ընդունման դեպքում քաղաքցիություն պետք է տրամադրվի ցեղասպանության ընթացքում հայրենազրկված հայերին, հույներին […]

Ղարիբաշվիլին հնարավոր է գլխավորի Վրաստանի ազգային բանկը

Վրաստանի արդեն նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարող Է դառնալ Վրաստանի ազգային բանկի նախագահ եւ այդ պաշտոնում փոխարինել Գեորգի Կադագիձեին, գրում է sputnik-georgia.ru-ն։ Իրակլի Ղարիբաշվիլին օրեր առաջ անակնկալ կերպով հայտարարեց, որ վարչապետի պաշտոնից հրաժարական է տալիս։ Եւ հիմա խոսակցություններ են պտտվում, որ նա կդառնա երկրի ազգային բանկի ղեկավար եւ այդ պաշտոնում կփոխարինի Կադագիձեին, ով կառավարությունում գործող […]

Թուրքիայում սպանվել է ԻՊ-ի վայրագությունների մասին վավերագրական ֆիլմ նկարահանող լրագրողը

Թուրքիայի սահմանամերձ Գազիայնթեփ (պատմ. Այնթափ) նահանգի համանուն քաղաքի Ալի Ֆուաթ Ջեբեսոյ զբոսայգում անհայտ անձը կամ անձինք սպանել են 37-ամյա սիրիացի լրագրող Նաջի ալ Ջերֆին, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «milliyet» թերթի կայքի հաղորդմամբ` Ջերֆը Գազիանթեփում աշխատում էր մի վավերագրական ֆիլմի նկարահանումների վրա, որտեղ ներկայացվելու էին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից տարածաշրջանում իրականացրած կոտորածները և […]

Նոր կառավարության կազմը

Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանին է ներկայացրել նոր կառավարության կազմը, որպեսզի խորհրդարանը հաստատի այն, կամ ոչ։ Նոր կազմում նախկին նախարարներից գրեթե բոլորը մնացել են իրենց պաշտոնին, հայտնում է РИА Новости-ն։ Նոր թեկնածուներ են ներկայացվել միայն փոխվարչապետի և ԱԳ նախարարի պաշտոնների համար, որոնք նախկինում զբաղեցնում էր հենց Կվիրիկաշվիլին: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Վրաստանի արդեն նախկին […]

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1200 կրակոց

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1200 կրակոց։ Այս մասին եղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  լրատվական ծառայությունը։ ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի