21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Դիարբեքիրի դպրոցներից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Դիարբեքիրում միջնակարգ դպրոցներից մեկում դիպլոմների հանձնման արարողության ընթացքում տեղի է ունեցել պայթյուն, հայտնում է Ermenihaber.am-ը: Պայթյունը իրականացվել է «ՔԲԿ»-ականների կողմից դպրոցի բակ նետված ինքնաշեն ռումբով: Պայթյունի հետևանքով 5 աշակերտ վիրավորվել է: Շրջանի կրթության վարչության նախագահ Ադնան Հյուրաթան նշել է, որ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, իսկ դեպքի առնչությամբ տարվում է հետաքննություն:  

Նրանք փորձում են զուգահեռ անցկացնել հայերի տեղահանության հետ․ Թուրքիայի նախագահ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նստավայրում տեղի է ունեցել «նախագահական կլոր սեղան», որին մասնակցել են մի շարք թուրք գրողներ ու ակադեմիկոսներ: Թուրքական «Sondakika.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում ահաբեկչության դեմ պայքարի և այլ օրակարգային խնդիրներից բացի քննարկվել է նաև վերջերս 1.128 թուրք գիտնականների կողմից ստորագրված խաղաղության կոչ պարունակող հայտարարությունը, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ աղբյուրի՝  թեմայի վերաբերյալ […]

Արազ Օզբիլիսը տեղափոխվում է Բեշիքթաշ

Թուրքական լրատվամիջոցներում հրապարակված լուրերի համաձայն՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը տեղափոխվում է թուրքական «Բեշիքթաշ»: Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` կողմերի միջև տրանսֆերի հարցով արդեն համաձայնություն կա 4.5 տարվա պայմանագիր կնքելու վերաբերյալ, գրում է Ermenihaber.am-ը: Հաղորդվում է, որ այսօր Օզբիլիսը մեկնելու է Ստամբուլ, որտեղ առողջական զննումից հետո տեղի կունենա պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: […]

Թուրքիայում խոզագրիպից 27 հոգի է մահացել

Թուրքիայում արագ տարածվում է H1N1 գրիպը՝ խոզի գրիպը։ Դրա հետեւանքով այստեղ արդեն 27 մարդ է մահացել: Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզինօղլուն: Նա նաեւ հայտնել է, որ Թուրքիայում 3 հոգի էլ մահացել է H2N3 գրիպի տեսակից:

Վաշինգտոնում քննարկվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հունվարի 20-ին քննարկումներ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Այսօր Վաշինգտոնում հիանալի քննարկումներ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ»,- գրել է Ուորլիքը:

ԼՂՀ ԱԺ խմբակցություններն համատեղ հայտարարություն են տարածել

ԼԶՀԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի օրակարգում Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ու Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցների հիման վրա պատրաստված երկու բանաձեւերի նախագծերի ընդգրկումը լուրջ անհանգստություն է առաջացրել Արցախի հանրային շրջանակներում եւ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի մոտ: Այս մասին հայտնում է […]

Երզնկայի Սբ. Աստվածածին եկեղեցին հայտնվել է գանձախույզների թիրախում

Ներկայիս Թուրքիայի Էրզինջան (Երզնկա) նահանգի Դեքիրմենքյոյ գյուղում գտնվող հայկական Սբ. Աստվածածին եղեղեցին վերջին օրերին զգալի վնասներ է կրել գանձ որոնողների գործողությունների հետևանքով, գրում է Ermenihaber.am-ը: 1800-ականներին կառուցված եկեղեցին պատերին ու հատակին փորած անցքերի հետևանքով կիսավեր վիճակում է հայտնվել: Գյուղի բնակիչներից Թոլգա Գյուրունը հայկական «Ակոս» թերթի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ եկեղեցու սրբապատկերները  գողացվել են […]

ժողովուրդը դուրս չի գալիս տներից՝ վախենալով դիպուկահարներից

Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Սիլոփի շրջանում պարետային ժամի դադարեցումից հետո առաջին անգամ փողոցներում արված լուսանակարները դաժան տեսարաններ են պատկերել, գրում է Ermenihaber.am-ը: Պարետային ժամը, որը սկսվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին, դադարեցվել է մասնակի՝ շուրջօրյա պարետային ժամը փոխարինվել է գիշերայինով: Բնակիչները կարող են փողոց դուրս գալ առավոտյան 05:00-ից մինչև 18:00-ը: Թուրքական «Cumhuriyet» թերթը գրում է, […]

Ինչի մասին են խոսել Օբաման եւ Էրդողանը

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման զանգահարել եւ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Հեռախոսազրույցի ընթացքում Օբաման իր ցավակցություններն է հայտնել Ստամբուլում և Դիարբեքիրում տեղի ունեցած ահաբեկչական դեպքերի առնչությամբ: Երկու երկրների առաջնորդները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունն ահաբեկչության, մասնավորապես «Իսլամական պետության» և Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ պայքարում:  

Ստամբուլի հայկական դպրոցի պատին հայատյաց գրություն է հայտնվել

Պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքի մահվան 9-րդ տարելիցին Թուրքիայում հակահայկական դրսևորումներ են գլուխ բարձրացնում: Մասնավորապես Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող Գալֆայան հայկական դպրոցի պատին հայտնվել է«տառապանք հայերին» գրությունը, գրում է Ermenihaber.am-ը: Իսկ երկու տարի առաջ Դինքի մահվան տարելիցի առթիվ «Ակոս» թերթի գրասենյակի առջև տեղի ունեցած հավաքի ժամանակ որոշ թուրք ոստիկաններ սպիտակ բերետներ էին կրում: Դա  արժանացել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի