07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները կայցելեն Արցախ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսև եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսն առաջիկա օրերին կմեկնեն Արցախի Հանրապետություն: Այս մասին հաղորդում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից: Այցի ընթացքում վեհափառ հայրապետներն իրենց զորակցությունը կհայտնեն հայ քաջ բանակին և ղարաբաղի ժողովրդին:  

Հեռախոսազրույց են ունեցել

Երեկ երեկոյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետությանարտաքին գործերի նախարարներ Կարեն Միրզոյանի և Վյաչեսլավ Չիրիկբայի միջև տեղի է ունեցելհեռախոսազրույց՝ աբխազական կողմի նախաձեռնությամբ։ Կողմերը քննարկել են ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձազերծածլայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը։ ՎյաչեսլավՉիրիկբան խնդրել է իր ցավակցությունը փոխանցել ռազմական գործողությունների հետևանքովզոհվածների հարազատներին և Աբխազիայի ժողովրդի ու իշխանության անունից զորակցությունհայտնել […]

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի 2 փորձ եւ հետ է շպրտվել /ֆոտո/

Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել են կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտման բազմաթիվ դեպքեր: Հակառակորդը բացի տարբեր տրամաչափի հրաձագային զինատեսակների և ականանետերի կիրառումից, ձեռնարկել է նաև հետախուզադիվերսիոն գործողության երկու փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացման փորձերը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր: Լուսանկարներում հայ խաղաղ բնակչության դեմ հանցագործություններ […]

Ադրբեջանը խախտել է հրադադարը. Արցախում զինծառայող է զոհվել

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Հակառակորդը շարունակում է խախտել կրակի դարարեցման մասին պայմանավորվածությունը: Ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: […]

Հենց Ռուսաստանն է Ղարաբաղի հակամարտության կողմ․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Ռուսաստանի կողմից արված այն հայտարարությանը, թե Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության մեջ փորձում է կողմ դառնալ: Էրդողանը հենց Ռուսաստանին է մեղադրել հակամարտության կողմ լինելու մեջ, գրում է  РИА Новости-ն։  «Ռուսաստանը ասում է, թե Թուրքիան հակամարտության կողմ է։ Բայց իրականում հենց Ռուսաստանն է հակամարտության կողմ։ Ռուսաստանը այդ դերը սիրում է: Ռուսաստանը […]

32 զոհ, 121 վիրավոր եւ 25 անհետ կորած․ ԼՂՀ ՊԲ-ն նոր տվյալներ է հայտնել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի կորուստները ապրիլի 6-ին հրապարակված տվյալներով կազմել են 32 զոհված, 121 վիրավոր և 25 անհայտ կորած զինծառայող: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առստամյանը: Նրա տեղեկացմամբ՝ ապրիլի 5-6-ին Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել հրադադարը՝ կիրառելով տանկեր, ականանետներ, նռնականետներ և […]

«Ես քրիստոնյա եմ…». հոգեւորականները զինվորների կողքին են

«Ես քրիստոնյա եմ: Քրիստոնյա հոգեւորական: Խաղաղությունն է իմ կոչը, ես խաղաղություն եմ քարոզում` «Խաղաղություն ամենեցուն»: Իմ հավատացած Աստվածը խաղաղության Աստված է: Այն Տերը, ում ես երկրպագում եմ` Խաղաղության Իշխան: Ես հավատում եմ, որ իմ Տերն ու Աստվածը խաղաղություն են ուզում, խաղաղությունն է հաճելի Նրանց` «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն եւ ի մարդիկ հաճութիւն»: […]

Ալիևի ընտանիքի ունեցվածքը օֆշորային ընկերություններում՝ ըստ «Պանամական փաստաթղթերի»

«Լրագրողական հետաքննության միջազգային կոնսորցիումը» (ICIJ) հրապարակել է մի շարք երկրների ղեկավարների օֆշորային հաշիվների մասին տվյալներ: «Պանամական փաստաթղթեր» անվանումը ստացած այս հաշվետվության մեջ նշվում են նաև Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների անունները: Թուրքական «Hurriyet» թերթը Ալիևի ընտանիքի անվան շուրջ օֆշորային սկանդալի մասին մի շարք տվյալներ է ներկայացրել: Ըստ այդ տվյալների՝ Ադբեջանի Հարկերի նախարար Ֆեզիլ Մամմեդովը […]

Հրապարակվել են հայկական կողմի զոհերի նոր անուններն ու լուսանկարները

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում այս օրերին  զոհվածների նոր լուսանկարներ և  նրանց մասին տեղեկություններ  է հրապարակել: Ցավում ենք և հպարտանում.. ենթասպա Մելքոնյան Գագիկ Սուրիկի Ծնված 1982թ., ԶՈՒ-ում 2015թ.-ից, ՀՀ Մարտունիի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 06.04.2016թ. ժամը 17:00 Հուղարկավորությունը` 07.04.2016թ. ժամը 12:00 Հասցե` Գեղարքունիքի մարզ, գ. Զոլաքար   Ցավում ենք և […]

30 վիրավոր, մեկ հոգի կոմայի մեջ է. Նոր մանրամասներ ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալից

ՀՀ ՊՆ Կենտրոնական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է, որ ներկա պահին ունեն 30 վիրավոր, որոնցից 9-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր;«Կոմայի մեջ գտնվում է մեկ հոգի։ Դա Հայկ Թորոսյանը չէ, նրա վիճակը ծանր է գնահատվում։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներն ունեն տարբեր վիրավորումներ` հիմնականում հրազենային բեկորային վնասվածքներ` վերջույթներ, որովայն, կրծքավանդակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված