06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Սա, առանց չափազանցության, սուրբ ազգ է. Պարգև սրբազան

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսը սահմանին ադրբեջանական զինուժի ձեռնարկած մարտական գործողություններից հետո ևս մեկ անգամ հիացել է հայ ժողովրդով, որին առանց չափազանցության պատրաստ է կոչել` սուրբ: «Հիացած եմ իմ սիրելի հայ ժողովրդով, տառապյալ ժողովուրդ է, որն ինքնաբուխ արձագանքեց, ոչ ոք կոչ չի ասել, որ գան Ղարաբաղ, առաջին գիծ, ամեն մեկն ինքնուրույն, ինքնակազմակերպված եկավ, կանգնեց : […]

ԼՂՀ ՊՆ հերքում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական ուժերը տարբեր տրամաչափի ականանետերից կրակ են վարում, իրականությանը չեն համապատասխանում: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները խստորեն հետևում են կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը:

Մարդասիրական աջակցությունն Արցախին կհամակարգի ՀՀ ԱԻՆ-ը

Հայաստանի կառավարության որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական եւ նյութական այլ պաշարների կուտակման գործընթացը եւ նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: ՀՀ ԱԻՆ հայտարարության մեջ ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, օգնություն ցուցաբերել ցանկացող բոլոր պետական, հասարակական եւ մասնավոր կառույցները, կազմակերպությունները եւ անհատները կարող են դիմել […]

Լեռնային Ղարաբաղի մասին պահանջագիր հանձնել են Նիդերլանդների խորհրդարան

Հաագա, 2016 թվականի ապրիլի 5 – Նիդերլանդների Համագործակցող Կազմակերպություններն այսօր Նիդերլանդների խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի մասին պահանջագիր հանձնեցին խորհրդարանի Արտաքին Հարաբերությունների Մշտական Հանձնաժողովի նախագահ՝ տիկին Էյսինկին։ Հայկական կազմակերպությունների հետ հանդիպմանը մասնակցում էին նաև խորհրդարանի պատգամավորներ՝ Օմտզիխտը՝ Քրիստոնեա-Ժողովրդական Միավորում կուսակցությունից, Վան Ռոնը՝ Հանուն Ազատության կուսակցությունից, Շյորդսման՝ Ժողովրդավարներ-66 կուսակցությունից, Սերվաեսը՝ Աշխատավորական կուսակցությունից և Հարի Վան Բոմելը՝ Ընկերվար կուսակցությունից, որը […]

Միջազգային մամուլը՝ Արցախյան հակամարտության սրման մասին

Ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանին սանձազերծեց մասշտաբային ռազմական գործողություններ` օգտագործելով համազարկային կայանքներ, զրահատեխնիկա, ավիացիա, հրետանի, հարվածելով ոչ միայն հայ դիրքապահների ուղղությամբ, այլեւ բնակավայրերի: Ստանալով արժանի պատասխան ու կրելով հսկայական մարդկային ու նյութական  կորուստներ` Ադրբեջանը 4 օր շարունակում էր սրված պահել իրավիճակը հակամարտության գոտում` չխորշելով այդ ընթացքում անհեթեթ ու հակասական […]

Քարվաճառում երկու զինվոր է մահացել

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Henaran.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Քարվաճառում երկու հայ զինծառայող է զոհվել: Զոհվածներից մեկը Գրիգոր Ավետիսյանն է: Վերջինը ապրում է Արտաշատ քաղաքում: Հիշեցնենք, որ Ապրիլի 5-ին Մոսկվայում հանդիպել են երկու երկրների ՊԲ շտաբի պետերը, և կրակի դադարեցման ուղղությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Երեկ, ժամը 12.00-ին երկու կողմերից […]

Եվրոպացի լրագրողներին է ներկայացրել վերջին օրերի զարգացումները. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Բրյուսելում եվրոպացի լրագրողներին է ներկայացրել վերջին օրերի զարգացումները: Այս մասին Ա. Աշոտյանը գրել է Ֆեսբուկյան իր հարթակում: «Նոր ավարտեցի եվրոպացի լրագրողների համար Բրյուսելում հրավիրված ասուլիսը, որի ընթացքում մանրամասն ներկայացրեցի վերջին օրերի զարգացումները և հայկական տեսակետները։ Իհարկե, մեր ճակատագիրը կերտում ենք բացառապես մենք և մեր բանակը։ Միաժամանակ շատ կարևոր է միջազգային հանրությանը […]

Ռուսաստանը պետք է խզի Ադրբեջանի հետ զենքի մատակարարման պայմանագրերը. Քոքոբելյան

Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ հանդես եկավ ելույթով:  Նա  կոչ արեց ՀՀ իշխանություններին պահանջել Ռուսաստանից խզել ռուս-ադրբեջանական զենք-զինամթերքի մատակարարման պայմանագրերը, քանի որ նորմալ չէ այն հանգամանքը, որ  մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին: Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստն մբողջությամբ: Հարգելի’ գործընկերներ, Վերջին մի քանի օրերին Լեռնային […]

Համանախագահները հանդիպել են Ալիեւին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Պիեռ Անդրիեին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն: Հանդիպման ընթացքում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող  իրավիճակը: Համանախագահները ողջունել են շփման գծում հրադադարի մասին համաձայնագրի ձեռքբերումը։ Նրանք հայտարարել են, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի